Բացասական ցուցիչով աստիճան
Եթե \(n\)-ը բնական թիվ է և a≠0, ապա a−n գրելով` հասկանում են a−n=1an
Օրինակ
4−2=142=1169−1=191=19

Նշենք մի նույնություն, որը գործնականում հաճախ է օգտագործվում՝

ab−n=ban, մասնավորապես՝ 1a−n=an,a≠0

Օրինակ

1.23−2=322=942.3−2=132=193.15−3=53=125

Բնական ցուցիչով աստիճանի հատկությունները տեղի ունեն նաև բացասական ամբողջ ցուցիչների դեպքում:

1. Միևնույն թվի աստիճանները բազմապատկելիս ցուցիչները գումարվում են՝ as⋅at=as+t

Օրինակ

a−3⋅a−5=a−3+(−5)=a−8

2. Միևնույն թվի աստիճանները բաժանելիս ցուցիչները հանվում են՝ as:at=as−t

Օրինակ

a−3:a−7=a−3−(−7)=a−3+7=a4

3. Աստիճանը աստիճան բարձրացնելիս ցուցիչները բազմապատկվում են՝ ast=as⋅t

Օրինակ

a−3−5=a−3⋅(−5)=a15

4. Երկու թվերի արտադրյալի աստիճանը հավասար է այդ թվերի նույն աստիճանների արտադրյալին՝ a⋅bs=as⋅bs

Օրինակ
a⋅b−3=a−3⋅b−3
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 8-րդ դասարան, Անտարես, 2012: