Բազմանդամների գումարը, տարբերությունը և արտադրյալը բազմանդամ է:
Բազմանդամների գումարումն ու հանումը
1. Երկու բազմանդամների գումարը հավասար է մի բազմանդամի, որի անդամները տրված բազմանդամների բոլոր անդամներն են:
Օրինակ՝  2x3+3x2  և  x4−5  բազմանդամների գումարը հավասար է՝  x4+2x3+3x2−5
2. Երկու բազմանդամների տարբերությունը հավասար է մի բազմանդամի, որի անդամներ են նվազելիի բոլոր անդամները և հանելիի բոլոր անդամները՝ վերցված  հակադիր նշաններով:
Հաշվենք 5x3+3x2−2  և −3x3+2x+3 բազմանդամների տարբերությունը:
 
1. Գրենք բազմանդամների տարբերությունը և բացենք փակագծերը՝
 
(5x3+3x2−2)−(−3x3+2x+3)=5x3+3x2−2+3x3−2x−3
 
2. Գտնենք և միացնենք նման անդամները՝
 
5x3¯+3x2−2¯¯+3x3¯−2x−3¯¯=8x3+2x2−2x−5
 
Երկու բազմանդամների գումարը կամ տարբերությունը գտնելու համար պետք է՝
 
1) բացել փակագծերը՝ եթե փակագծից առաջ դրված է «\(+\)», ապա անդամի նշանը չի փոխվում, եթե դրված է «\(-\)», ապա անդամի նշանը փոխարինվում է հակադիրով
 
2) կատարել նման անդամների միացում:
Բազմանդամների բազմապատկումը
Երկու բազմանդամների արտադրյալը մի բազմանդամ է, որի անդամներն են երկու բազմանդամների բոլոր անդամների հնարավոր բոլոր արտադրյալները:
Երկու բազմանդամներ բազմապատկելու համար պետք է մի բազմանդամի յուրաքանչյուր անդամ բազմապատկել մյուս բազմանդամի բոլոր անդամներով և ստացված արտադրյալները գումարել:
 
Երկու բազմանդամներ բազմապատկելիս օգտակար է հիշել, որ նույն հիմքով աստիճանները բազմապատկելիս ցուցիչները գումարվում են՝ am⋅an=am+n
 
Հաշվենք բազմանդամների արտադրյալը:
 
5x2−x⋅2x2−3==5x2⋅2x2+5x2⋅−3−x⋅2x2−x⋅−3==10x2+2−15x2−2x2+1+3x=10x4−15x2−2x3+3
Աղբյուրները
 
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շևկին, Հանրահաշիվ, 9-րդ դասարան, Անտարես, 2013