Ինչպես ցանկացած աշխատանք կատարելիս, այնպես էլ համակարգչով աշխատելիս անհրաժեշտ է հարմարավետ աշխատանքային միջավայր ունենալ։ Անկասկած, յուրաքանչյուրդ երաժշտություն լսելու, դաս պատրաստելու, նկարելու և ընթերցելու ձեր անկյունն ու աշխատանքային սեղանն ունեք։
 
1.jpg
 
Համակարգչի աշխատանքային սեղանը էկրանն է, ուր, կատարվող աշխատանքից կախված՝ տարբեր օժանդակ գործիքներ են բերվում։
Օպերացիոն համակարգի բեռնավորումից հետո մոնիտորի  էկրանին բերվող միջավայրն անվանում են աշխատանքային սեղան (Desktop)։
Աշխատանքային սեղանը զբաղեցնում Է ողջ Էկրանը։ Windows-ի աշխատանքային սեղանին սարքերի, թղթապանակների, փաստաթղթերի բազմապիսի տարբերանշաններ են տեղադրվում, որոնց համապատասխան մակագրություններ են կցված։

 Նկ. 2.8-ում բերված Windows 7 օպերացիոն համակարգի աշխատանքային սեղանին 3 տարբերանշաններ կան, որոնք կրում են Computer, Recycle Bin և INF_7 մակագրությունները։ Պայմանավորվենք նման տարբերանշաններն անվանել օբյեկտներ։ Համակարգչային տեքստը, նկարը, ֆայլը, թղթապանակը, հիշողության արտաքին կրիչները նույնպես օբյեկտներ են։
 
2.bmp
 
                            Նկ. 2.8. Աշխատանքային սեղան

Computer հատուկ թղթապանակը թույլատրում է դիմել ինչպես համակարգչի հիշող սարքերին, այնպես էլ համակարգչում պահվող ինֆորմացիային։

 Recycle Bin -ը թղթապանակ է, ուր ավտոմատ կերպով գրվում է այն ինֆորմացիան, որը ջնջում ենք։ Հետագայում Recycle Bin-ոմ կուտակված ավելորդ ինֆորմացիան նույնպես պետք է ջնջել։
 
INF_7-ը սովորական թղթապանակ է, ինչպիսին կարող եք ստեղծել ինքներդ։
 
Աշխատանքային սեղանին ցանկացած օբյեկտ բացելու՝դրանում առկա ինֆորմացիան տեսնելու կամ այն աշխատեցնելու համար անհրաժեշտ է տվյալ օբյեկտի վրա մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարել։

Windows համակարգը թույլատրում է աշխատել միաժամանակ մի քանի օբյեկտների հետ։ Բացված օբյեկտների անուններն արտացոլվում են խնդիրների վահանակին (Taskbar): Այստեղ են տեղակայվում Start կոճակը, թողարկված բոլոր ծրագրերի կոճակները, ինչպես նաև ամսաթիվն ու ժամն արտածող ցուցանիշը։ Խնդիրների վահանակի հիմնական իմաստն այն է, որ օգտագործողի համար մի օբյեկտից մյուսին հեշտ անցնելու հնարավորություն ստեղծի։ Դրա համար բավական է մկնիկով ընտրել խնդիրների վահանակի վրա գտնվող համապատասխան օբյեկտը։
Խնդիրների վահանակի աջ մասում գտնվում է ծանուցման տիրույթը, որտեղ առկա ծանուցումները ինֆորմացիա են տալիս համակարգի վիճակի, խնդիրների կատարման ու համակարգչին կցված նոր սարքավորումների հայտնաբերման մասին։ Մկնիկի ցուցիչով դրանցից ցանկացածն ընտրելիս կարելի է տեսնել տվյալ տարբերանշանի անունը կամ համապատասխան պարամետրի արժեքը, իսկ ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարելիս թողարկվում է համապատասխան ծրագիրը կամ դրա հետ կապված պարամետրերը սահմանելու հնարավորություն տալիս։
 
4.jpg 
Start կոճակը Windows օպերացիոն համակարգի կարևորագույն տարրերից է, որը 
մկնիկով ընտրելիս բացվում է գլխակոր մենյուն (նկ. 2.9)։ Այս մենյուն հնարավորություն է տալիս ընտրել ամենահաճախ կիրառվող հրամանները, ծրագրերն ու փաստաթղթերը։
Ինչպես երևում է նկարից՝ գլխավոր մենյուն 2 սյուների է բաժանված։ Ձախ սյունը ծրագրերի թողարկման համար նախատեսված հրամաններ է ներառում։
 
3.jpg
 
                        Նկ. 2.9 Start մենյուն
 
All Programms-ը գլխավոր մենյուի հիմնական հրամաններից է։ Այն ընտրելիս ենթամենյու է բացվում, որը հնարավորություն է տալիս դիմել տվյալ համակարգչում առկա ցանկացած ծրագրի։ Եթե գլխավոր մենյուի որևէ հրամանի մոտ ► նշան է դրված, ապա այդ հրամանը մեկ այլ մենյուի վերնագիր է։ Այդպիսի մենյուներն անվանում են ներդրված: Նման հրամանը մկնիկով ընտրելիս ներդրված մենյուի պարունակությունը բացվում է և հնարավորություն տրվում ընտրել անհրաժեշտ բաղադրիչ հրամանը։ Եթե մենյուի հրամանը նշված չէ ► նշանով, ապա այն ընտրելու համար պետք է մկնիկի ցուցիչը տեղադրել դրա անվան վրա ու սեղմել ձախ սեղմակը։
Ձախ սյան վերին մասում ավտոմատ ավելացվում են այն ծրագրերի անվանումները, որոնք հաճախ են օգտագործվում (նկ. 2.9-ում՝ Paint)։
Գլխավոր մենյուի աջ սյունում տեղակայված  Documnets հրամանը ձեզ կօգնի գտնել անհրաժեշտ փաստաթուղթը, Pictures հրամանը՝ նկարները, Music հրամանը՝ երաժշտությունը, Games  հրամանը՝ խաղը, իսկ Computer հրամանը հնարավորություն է տալիս դիմել սկավառակներին, թղթապանակներին ու ֆայլերին։
Գլխավոր մենյուի Shut Down հրամանը նախատեսված է օպերացիոն համակարգի աշխատանքն ավարտելու համար։
 Օգտակար է իմանալ
 
♦ Գլխավոր մենյուի Search programms and files հրամանը նախատեսված է ֆայլերի ու   թղթապանակների փնտրման համար։
♦ Աշխատանքային սեղանը պետք չէ ծանրաբեռնել ավելորդ ինֆորմացիայով. այն պետք է պարունակի ամենաանհրաժեշտը։