![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Գրաֆիկական խմբագրիչը հնարավորություն է տալիս աշխատելու նկարչության բազմազան ու հետաքրքիր գործիքներով՝ յուրաքանչյուր աշխատողի հնարավորություն տալով իրեն դրսևորել որպես իսկական նկարիչ։
Գրաֆիկական խմբագրիչի պատուհանը ներառում է գործիքների հետևյալ խմբերը. Tools(գործիքներ), Brushes (վրձիններ), Shapes (պատրաստի պատկերներ), Size (չափ): Նկարում բերված օրինակում Brushes (վրձիններ) գործիքն է ընտրվել. ուշադիր դիտելով կնկատեք, որ այն գույնով առանձնանում է մյուսներից։
![tools.png](https://resources.cdn.imdproc.am/c2682757-1717-44aa-84d7-fd871dbf343e/tools.png)
Գործիքների խմբերից որևէ գործիք ընտրելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչով ընտրել համապատասխան գործիքը։
Ներկապնակը գույն ընտրելու և ընտրված գույնը ցուցադրելու դաշտեր ունի։ Paint-ի միջավայրում նկարը ձևավորվում է հիմնական և ֆոնի գույներով, որոնք կարելի է տեսնել ընթացիկ գույների ցուցադրման դաշտում։
![color1.png](https://resources.cdn.imdproc.am/2d89da50-ec24-446f-8fae-7449a107f068/color1.png)
Հիմնական են անվանում այն գույնը, որով նկարում են։
Հիմնական գույն ընտրելու համար անհրաժեշտ է.
- մկնիկի ցուցիչով ընտրել հիմնական գույնի Color 1 դաշտը,
- մկնիկի ցուցիչով ընտրել ներկապնակի այն գույնը, որով պետք է նկարել:
Հիմնական գույնն ընտրելուց հետո Color 1 դաշտը ներկվում է ընտրված գույնով։
Ֆոնի գույնն օգտագործվում է նախ և առաջ աշխատանքային տիրույթի գույնը սահմանելու համար։ Կարելի է համարել, որ ֆոնի գույնն այն կտավի գույնն է, որի վրա նկարը պետք է ստեղծվի։ Բացի դրանից, այդ գույնն օգտագործվում է փակ եզրագծով պատկերների ներսը ներկելու, նկարի առանձին մասերը ջնջելու և այլ նպատակների համար։
Աշխատանքային տիրույթի և ցանկացած փակ եզրագծով պատկերի գույնը սահմանում են ֆոնի գույնով։
Ֆոնի գույն ընտրելու համար անհրաժեշտ է.
- մկնիկի ցուցիչով ընտրել Color 2 դաշտը,
- մկնիկի ցուցիչով ընտրել ներկապնակի այն գույնը, որն անհրաժեշտ է որպես ֆոնի գույն սահմանել։
Այս դեպքում Color 2 դաշտն է ներկվում ընտրված գույնով։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 6-րդ դասարան, Երևան 2011