![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Տեքստային խմբագրիչի միջավայրում ստեղծված ու մշակված ցանկացած տեքստային ինֆորմացիա այսուհետև կանվանենք փաստաթուղթ:
Այժմ սովորենք նոր փաստաթուղթ ստեղծել և վերանայելուց կամ փոփոխման ենթարկելուց (խմբագրելուց) հետո պահպանել հիշողության արտաքին որևէ կրիչի վրա։
Տեքստային խմբագրիչի միջավայրում նոր փաստաթուղթ ստեղծելու համար անհրաժեշտ է.
=> մկնիկի ցուցիչով ընտրել Office կոճակը,
=> բացված մենյուից ընտրել
(New) կոճակը,
=> բերված New Document պատուհանում (նկ. 4.8) ընտրել Blank Document, ապա Create կոճակները։
![1.png](https://resources.cdn.imdproc.am/eff749a9-7707-4adb-a9fd-2194a8284f20/1.png)
Նկ. 4.8. New Document պատուհան
Այս քայլերից հետո էկրանին նոր պատուհան կհայտնվի, որի վերնագրի տողում կբերվի Document գրառումն ու կից որևէ բնական թիվ. սա նոր ստեղծվող փաստաթղթի հերթական համարն է (օրինակ՝ Document 3): MS Word տեքստային խմբագրիչը ժամանակավորապես (քանի դեռ մեր կողմից այլ անուն չի տրվել) այս անունն է տալիս նոր ստեղծվող փաստաթղթերին։

Փաստաթուղթը ներմուծելուց հետո այն համակարգչի արտաքին կրիչներից որևէ մեկի վրա պահպանելու համար անհրաժեշտ է. ՚
=> մկնիկի ցուցիչով ընտրել Office կոճակը,
=> բացված մենյուից ընտրել
(Save As) կոճակը,
=> բերված պատուհանում (նկ. 4.9) ընտրել այն կրիչն ու թղթապանակը, որտեղ տվյալ փաստաթուղթը պետք է պահպանել,
=> File Name դաշտում ներմուծել ֆայլի անունն ու սեղմել Save կոճակ
![3.jpg](https://resources.cdn.imdproc.am/4cafdbe6-350d-4c3d-9a47-335038c6520a/3.jpg)
Նկ. 4.9. Save As պատուհան
Արտաքին կրիչի վրա պահպանված փաստաթուղթը վերանայելու կամ փոփոխելու (խմբագրելու) համար պետք է փաստաթուղթը բացել՝ այն կրկին բերել խմբագրիչի աշխատանքային տիրույթ։ Դրա համար անհրաժեշտ է.
=> մկնիկի ցուցիչով ընտրել Office կոճակը,
=> բացված մենյուից ընտրել
(Open) կոճակը,
![5.gif](https://resources.cdn.imdproc.am/0575cc35-bfc5-4a5e-96ab-82bd2ea254ce/5.gif)
=> բերված պատուհանում (նկ. 4.10) ընտրել այն կրիչն ու թղթապանակը, որտեղ պահպանվել է պահանջվող փաստաթուղթը,
=> ընտրել անհրաժեշտ ֆայլն ու սեղմել Open պատուհանի ստորին աջ մասում տեղադրված Open կոճակը։
![6.gif](https://resources.cdn.imdproc.am/c2c5c65e-34e0-45b1-b028-8cac855fc7df/6.gif)
Նկ. 4.10. Open պատուհան
Փաստաթուղթը խմբագրելուց (անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց) հետո նախկին անվամբ կարելի է նորից պահպանել Office կոճակով բացված պատուհանի
(Save) հրամանով, նման կոճակ կա նաև արագ հասանելիության վահանակում։
Օգտակար է իմանալ
Փաստաթուղթը խմբագրելուց (անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց) հետո նախկին անվամբ կարելի է նորից պահպանել Office կոճակով բացված պատուհանի
Օգտակար է իմանալ
> Տեքստային խմբագրիչի միջավայրում նոր փաստաթուղթ կարելի է ստեղծել նաև Ctrl և N ստեղների համատեղ սեղմումով։
> Արտաքին կրիչների վրա արդեն պահպանված տեքստային ֆայլը վերանայումից կամ խմբագրումից հետո նորից նախկին անվամբ կարելի է պահպանել նաև Ctrl և S ստեղների համատեղ սեղմումով։
> Արտաքին կրիչների վրա արդեն պահպանված տեքստային ֆայլը վերանայումից կամ խմբագրումից հետո նորից նախկին անվամբ կարելի է պահպանել նաև Ctrl և S ստեղների համատեղ սեղմումով։