ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Փաստաթղթի էջի պարամետրերը սահմանելու համար անհրաժեշտ է.
 
\(=>\)ընտրել Page Layout ներդիրը,
 
pagelayout.png
\(=>\) լուսանցքների չափերը սահմանելու համար ընտրել Page Setup խմբի margins.png (Margins) կոճակը, ապա բացված ցուցակից ընտրել անհրաժեշտ պարամետրերով էջը,
 
margins1.png
 
Լուսանցքներին նոր չափեր տալու համար պետք է ընտրել Custom Margins գրառումը, և բացված պատուհանում սահմանել լուսանցքների չափերը \((\)Top՝  վերևից, Bottom՝ ներքևից, Left՝ ձախից, Right՝ աջից\()\) :
 
margins2.png
 
\(=>\)  ինֆորմացիան արտածելու տեսքը սահմանելու համար սեղմել Page Setup բաժնի orientation.png (Orientation)  կոճակն ու ընտրել առաջարկվող տարբերակներից անհրաժեշտը՝ portrait.png Portrait  (երկայնակի) կամ landscape.png Landscape(լայնակի),
  
orientation1.png
 
\(=>\)  թղթի չափն ընտրելու համար սեղմել Page Setup խմբի size.png (Size) կոճակն ու բացված ցուցակից ընտրել անհրաժեշտը։
 
size1.png
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012