![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Փաստաթուղթը տպագրելուց առաջ նպատակահարմար է նախ էկրանին տեսնել, թե թղթի վրա այն ինչ տեսք կունենա։ Այդ նպատակին է ծառայում Office կոճակով բացվող մենյուի
(Print) ենթամենյուի
(Print Preview) կոճակը։
![printt.png](https://resources.cdn.imdproc.am/9565ab3b-3621-4c1b-ac64-4941cf1c42cc/printt.png)
![printprivew.png](https://resources.cdn.imdproc.am/362ae745-867c-4531-978e-543c4a4f1ce2/printprivew.png)
Փաստաթղթի նման նախնական դիտման ժամանակ պատուհանը ստանում է նկարում պատկերված տեսքը։
![printprivew1.png](https://resources.cdn.imdproc.am/5908cb67-3c08-4566-b2b3-3c05618bfb62/printprivew1.png)
Փաստաթղթի տպագրման գործընթացն անհրաժեշտ ձևով կազմակերպելու համար երկխոսային պատուհան է նախատեսված. այն կարելի է բացել Office կոճակով բացվող մենյուի Print հրամանով։ Եթե համակարգչին մի քանի տպող սարքեր են կցված, ապա բացված Print պատուհանի Printer բաժնի Name դաշտում պետք է նշել այն տպող սարքի անվանումը, որին ուղղվելու է տպագրվող փաստաթուղթը։
![print.png](https://resources.cdn.imdproc.am/23e8d1df-13ec-45e2-b751-8ab7b1d17fe9/print.png)
Փաստաթղթի տպագրման ենթակա էջերը կարելի է ընտրել Print պատուհանի Print range բաժնում ներառված փոխանջատիչների միջոցով։
Ամբողջ փաստաթուղթը տպելու համար անհրաժեշտ է ընտրել All տաբերակը, իսկ միայն նշված համարներով էջերը տպելու համար Page(s) տարբերակն ու From և To դաշտերում համապատասխանաբար ընտրել տպագրման ենթակա էջերից առաջինի ու վերջինի համարները։
Print պատուհանի Print what բաժնում տեղակայված փոխանջատիչների միջոցով կարելի է նշել փաստաթղթի տպագրման համար անհրաժեշտ մասը.
- Selection — նշված հատվածը,
- Active sheet— ընթացիկ թերթը,
- Entire workbook— ամբողջ գիրքը։
Եթե փաստաթղթի ոչ թե մեկ, այլ մի քանի նմուշ է անհրաժեշտ տպագրել, ապա նմուշների քանակը կարելի է նշել պատուհանի Copies բաժնի Number of copies դաշտում։
Excel- ի միջավայրում բացված ընթացիկ փաստաթուղթը կարելի է տպագրել նաև Ctrl և P ստեղների համատեղ սեղմումով։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012