ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Հիշենք, որ Համացանցին միացված յուրաքանչյուր համակարգիչ ունի իր թվային Ինտերնետ հասցեն՝ (IP հասցե)։ Սակայն թվերով կազմված IP հասցեն դժվար է հիշել: Այդ իսկ պատճառով Համացանցում նաև URL (Uniform Resource Locator -ռեսուրսի ունիվերսալ որոշիչ) հասցեներ են օգտագործվում։ Այստեղ հասցեի կազմավորման հիմքում ընկած է Համացանցին միացված յուրաքանչյուր համակարգչի համար եզակի դոմենային անվանումը, որը կազմվում է պայմանանշաններով։ Իսկ համակարգչի դոմենային անվանումից դրա IP թվային հասցեի ձևավորումը կատարվում է ավտոմատ՝ անունների դոմենային համակարգի միջոցով։

Ընդհանուր դեպքում URL հասցեները միևնույն կառուցվածքն ունեն. օրինակ՝ http://www.imdproc.am
 
url1.png

URL հասցեում հttp:// գրառումը նշանակում է, որ ցանցում ինֆորմացիան կոդավորելու ու փոխանցելու, ինչպես նաև առաջացող սխալները վերամշակելու համար օգտագործվում է ցանցային http հաղորդակարգը (ընդհանրապես WWW–ի տարածքում կիրառվում է http արձանագրությունը)։ Ամեն հասցե գրելիս հաղորդակարգի անվանումն ավարտվում է վերջակետով (:) և իրար անմիջապես հաջորդող երկու թեք գծերով (//)
 
Համակարգչի դոմենային անվանումը կառուցվում է մի քանի կարգի դոմեններից, որոնք միմյանցից բաժանվում են կետով։ Այսպիսի հասցեն կարդացվում է աջից ձախ։ Ցանկացած հասցեում աջից գրվում է առաջին (առավել լայն, ընդհանրական) մակարդակի դոմենը։ Այն լինում է երկու տիպի՝ աշխարհագրական (երկտառ) և վարչարարական (եռատառ)։
 
Screenshot_14.png
 
Առաջին մակարդակի դոմենից ձախ գրվում է երկրորդ մակարդակի դոմենը, դրանից ձախ՝ երրորդ կարգի դոմենը և այլն։ Երկրորդ մակարդակի դոմենը կարելի է գրանցել առաջին մակարդակի որևէ դոմենում։
Օրինակ
imdproc.am հասցեում ԻմԴպրոց համահայկական կրթական կայքը երկրորդ մակարդակի imdproc դոմենը գրանցել է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական առաջին կարգի am դոմենում։
Հասցեների կառուցման այս սկզբունքը շատ հարմար է, քանի որ հեշտացնում է դոմենային հասցեի մտապահումը։
Նման հասցեն սովորաբար իմաստավորվում է և հաճախ հնարավորություն է տալիս կռահել կայքի հասցեատիրոջը։  Օրինակ՝ beeline.am՝ «բիլայն» բջջային օպերատոր, facebook.com՝ «ֆեյսբուք» սոցիալական ցանց
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012