
















Փաստաթուղթը տպագրման պատրաստելիս նախ նպատակահարմար է էկրանին տեսնել, թե թղթի վրա այն ինչ տեսք կունենա։ Այդ նպատակին է ծառայում Office կոճակով բացվող մենյուի
(Print) ենթամենյուի
(Print Preview) կոճակը։ Փաստաթղթի նախնական դիտման ժամանակ պատուհանը ստանում է նկարում պատկերված տեսքը։



Եթե նախնական դիտման պատուհանին բերված փաստաթղթի տեսքը բավարար է, ապա կարելի է անցնել փաստաթուղթը տպելու գործընթացին։ Դրա համար բավարար է մկնիկով ընտրել
(Print) կոճակը։ Նշենք, որ այս դեպքում անմիջապես սկսվում է ամբողջ փաստաթղթի տպագրումը։

Տպագրումից առաջ հաճախ նախապես հարկ է լինում սահմանել տպագրվող փաստաթղթի էջի պարամետրերը. դա կարելի է իրականացնել Print Preview կոճակով բացված պատուհանի Page Setup խմբի հրամաններով, իսկ դիտման չափերն ընտրել Zoom խմբի հրամաններով։ Աշխատանքի ավարտին նախնական դիտման պատուհանը կարելի է փակել
(Close Print Preview) կոճակով։

Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012