![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Փաստաթղթի տպագրման գործընթացը կազմակերպելու համար երկխոսային պատուհան կա, որը կարելի է բացել Office կոճակով բերվող մենյուի
(Print) կոճակով։ Բացված Print պատուհանի Name դաշտում պետք է նշել տպող սարքի անվանումը։
![print_1.png](https://resources.cdn.imdproc.am/a91d26f6-5c07-436e-8fd8-894aeb774a4f/print_1.png)
Եթե համակարգչին մի քանի տպող սարքեր են կցված, ապա պետք է ընտրել դրանցից անհրաժեշտը։
Փաստաթղթի տպագրման ենթակա էջերը կարելի է տալ Print պատուհանի Page range բաժնում ներառված փոխանջատիչների միջոցով։ Դրա համար պետք է ընտրել տպագրման հետևյալ հնարավոր տարբերակներից անհրաժեշտը.
Փաստաթղթի տպագրման ենթակա էջերը կարելի է տալ Print պատուհանի Page range բաժնում ներառված փոխանջատիչների միջոցով։ Դրա համար պետք է ընտրել տպագրման հետևյալ հնարավոր տարբերակներից անհրաժեշտը.
• All - ամբողջ փաստաթուղթը,
• Selection - փաստաթղթի նշված հատվածը,
• Current Page - ընթացիկ էջը,
• Pages - նշված համարներով էջերը։
![print.png](https://resources.cdn.imdproc.am/c90753ec-1755-4bd8-8225-2c564660f89b/print.png)
Եթե փաստաթղթի ոչ թե մեկ, այլ մի քանի նմուշ է անհրաժեշտ տպագրել, ապա նմուշների քանակը կարելի է տալ Number of copies դաշտում։
Word-ի միջավայրում բացված ընթացիկ փաստաթուղթը կարելի է տպագրել նաև Ctrl և P ստեղների համատեղ սեղմումով։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012