ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
էլեկտրոնային աղյուսակների բջիջներում պահվող թվային ինֆորմացիան ավելի դիտողական դարձնելու համար հաճախ դիմում են դրա գրաֆիկական ներկայացմանը՝ դիագրամների կառուցմանը։ Որևէ թվային տվյալ չի կարող առավել համոզիչ և դիտողական լինել, քան դրա գրաֆիկական ներկայացումն է։ Ընդ որում, միևնույն դիագրամի վրա կարելի է պատկերել տարբեր տվյալներ։ Դիագրամը կարող է ներդրված լինել աշխատանքային գրքի որևէ թերթի վրա։ Այն մշտապես կապված է այն տվյալների հետ, որոնց հիման վրա կառուցված է. տվյալները փոփոխելիս դիագրամն անմիջապես փոխում է տեսքը։
Դիագրամները հիմնականում բաղկացած են երկրաչափական պատկերներից (կետեր, գծեր, սյունակներ, տարբեր ձևերի և գույների պատկերներ) և օժանդակ տարրերից (կոորդինատների առանցքներ, պայմանական նշանակումներ, վերնագրեր և այլն)։
Դիագրամում երկրաչափական պատկերները համեմատելու տարբեր ձևեր կան. մակերեսներով կամ բարձրություններով, կետերի դիրքերով, դրանց խտությամբ, գույնի ինտենսիվությամբ և այլն։
Դիագրամ կառուցելիս օգտագործում են հետևյալ հասկացությունները. տվյալների շարք, խմբեր և լեգենդ։
Տվյալների շարքը դիագրամին պատկերված արժեքների հավաքածու է։ Յուրաքանչյուր տվյալների շարքին համապատասխանում է առանձին գույն կամ նշանակման միջոց, որը տրվում է դիագրամի լեգենդում։
Խմբերը (X առանցքի վրա ֆունկցիայի արգումենտները) նախատեսված են տվյալների շարքերում արժեքների կարգավորման համար։
Լեգենդը տվյալների շարքերի արժեքների պայմանական նշանակումներն է։ Այն իրենից ներկայացնում է շրջանակ, որում սահմանվում են շարքերի գույներն ու նախշերը կամ դիագրամում տվյալների խմբերը։
\(Excel\)–ում կան հարթ և տարածական դիագրամների մի քանի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն իրենց հերթին ունի ենթատեսակներ (նկ. 1.3)։
Նկ. 1.3. Դիագրամի տեսակի և ենթատեսակի ընտրություն
Դիագրամ կառուցելիս խորհուրդ Է տրվում նախ նշել ելքային տվյալները, ապա կառուցել դիագրամը։
Դիագրամ կառուցելու համար անհրաժեշտ է \(Insert\) ներդիրի \(Chart\) խմբից ընտրել դիագրամի տեսակը, ապա բացված հավաքածուից՝ ենթատեսակը (նկ. 1.3)։ Եթե առաջարկված տարբերակներից ոչ մեկը չի բավարարում, ապա կարելի է օգտվել \(Insert\)ներդիրի \(Chart\)խմբի ստորին աջ մասում տեղակայված
Նկ. 1.4. Դիագրամի տեսակի և ենթատեսակի ընտրության ընդլայնված պատուհան
Առավել հաճախ կիրառվում են դիագրամների ստորև բերված տեսակները.
• Հիստոգրամը
Եթե նախապես դիագրամի տեսակի ընտրություն չի կատարվել, ապա \(Excel\)–ը առաջարկում է Հիստոգրամ տեսակը։
• Գրաֆիկը
• Շրջանային
• Գծավոր
• Կետային
Նկ. 1.5-ում բերված օրինակում ելքային տվյալների հիման վրա կառուցվել է հիստոգրամ, որի վրա ցուցադրվել են դրա հիմնական տարրերը։
Նկ. 1.5. Դիագրամի տարրերը
Ուշադրություն
Դիագրամ կառուցելիս խորհուրդ է տրվում տվյալները նշել առանց անվանումների, իսկ անվանումները, որպես մակագրություններ, ավելացնել դիագրամի կառուցման փուլում։