ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Փաստաթղթի էջի ֆոնը ձևավորելու համար են ծառայում Page Layout ներդիրի Page Background խմբում ներառված կոճակները: Խմբի Watermark կոճակով բացվող պատուհանում կարելի է ընտրել ֆոնի առաջարկվող տարբերակներից որևէ մեկը:
Ֆոնի ձևավորման կոճակներ
Ֆոնի ձևավորման տարբերակներ
Եթե առաջարկվող տարբերակներից ոչ մեկը չի բավարարում, ապա Custom Watermark կոճակով բացվող պատուհանի օգնությամբ կարող եք ստեղծել ձերը:
Ֆոնի ստեղծում
Տեքստային ֆոն ստեղծելու համար պետք է ընտրել Text watermark փոխանջատիչը, Text դաշտում ներմուծել ֆոնում տեղադրվելիք տեքստն ու ընտրել անհրաժեշտ պարամետրերը. լեզուն (Language), տառատեսակը (Font), չափը (Size), գույնը (Color), գրառման դիրքն (Layout) ու թափանցիկությունը (Semitransparent):
Գրաֆիկական ֆոն ստեղծելու համար պետք է ընտրել Picture watermark փոխանջատիչն ու Select Picture կոճակի օգնությամբ ընտրել անհրաժեշտ պատկերը պահպանող ֆայլը:
Էջի ֆոնը հեռացնելու համար է ծառայում Remove Watermark կոճակը:
Page Layout ներդիրի Page Background խմբի Page Color կոճակով բացվող պատուհանում կարելի է ընտրել էջի ֆոնի գույնը: Այն կարելի է հեռացնել No Color կոճակով:
Էջի գույնն ընտրելու պատուհան
Page Borders կոճակով բացվող Borders and Shading պատուհանի Page Border ներդիրում կարելի է էջին տարատեսակ եզրագծեր ավելացնել:
Պատուհանի Style դաշտում կարելի է ընտրել եզրագծի ոճը, Color դաշտում` գույնը, Width դաշտում` հաստությունը:
Եզրագիծը սահմանելու պատուհան
Ուշադրություն
\(Page Border\) ներդիր պատուհանը հնարավորություն է տալիս եզրագիծը կառուցել \(Art\) դաշտում առաջարկվող պատկերներով: