Տեսություն

Ծածկասերմ բույսերի նշանակությունը, պահպանությունը և տարածումը Հայաստանում
Բույսերը հսկայական դեր են խաղում բնության մեջ: Նրանք հանդիսանում են սննդանյութերի առաջնային աղբյուր բոլոր կենդանի օրգանիզմների համար, քանի որ արևի լույսի էներգիայի հաշվին վեր են ածում անօրգանական նյութերը օրգանականների: Բացի այդ, բույսերը նաև արտադրում են թթվածին, որն անհրաժեշտ է շնչառության համար:
 
Այսպիսով, բոլոր օրգանիզմների կյանքը կախված է բույսերից:
  
2017_10_22-035_1.jpg
Ծածկասերմերը կազմում են մեր մոլորակի բուսական աշխարհի մեծամասնությունը:
Ներկայումս հայտնի է դրանց մոտ \(250000\) տեսակ: Այս բույսերը ապրում են ամենատարբեր պայմաններում և բնակլիմայական գոտիներում՝ դաշտերում և անտառներում, մարգագետիններում և տափաստաններում, արևադարձային գոտում և Արկտիկայում ու Անտարկտիկայում, անապատներում և տունդրայում:
Նրանք հանդես են գալիս ծառերի, թփերի և խոտաբույսերի կենսաձևերով՝ կազմելով բարդ համակեցություններ:
 
bobovye.jpg
 
Ծածկասերմերը մեծ տնտեսական օգուտ են տալիս մարդուն:
 
1. Արդյունաբերական նպատակներով կիրառվում են վուշը, բամբակըկանեփը, որոնցից ստացվում է գործվածք, թելեր և պարաններ: Կաղնու բնափայտը հատկապես արժեքավոր է կահույքի արտադրությունում: Մերկասերմ և ծածկասերմ բույսերի բնափայտը հանդիսանում է կարևոր շինանյութ, վառելիք, դրանից ստանում են նաև թուղթ:
 
Ուշադրություն
Բնափայտի անխնա սպառումը ստեղծում է թթվածնային քաղց:
1505286529-9122.jpg
Պետք է հիշել, որ էկոլոգիական աղետից խուսափելու համար պետք է խնայողաբար օգտագործել բնափայտը և անընդհատ վերականգնել այն: 
  • Առաջնային սննդի նպատակով օգտագործվում են ցորենը, շաքարի ճակընդեղը, շաքարեղեգը, կարտոֆիլը, բրինձը և այլն:
  • Բուժական նպատականերով հայտնի են կատվախոտը, անանուխը, չիչխանը, դաղձը և այլն:
Չնայած Հայաստանի ոչ մեծ տարածքի՝ մեզ մոտ հանդիպում են լեռներ, լեռնատափաստաններ, ալպյան և մերձալպյան մարգագետիններ, անապատներ և կիսաանապատներ, արագահոս գետեր, կիրճեր և այլն: Դա ապահովում է Հայաստանի բուսական աշխարհի բազմազանությունը: Մեր երկրում հանդիպում է բույսերի մոտ \(3600\) տեսակ, ընդ որում դրանցից մոտ \(120\)-ը էնդեմիկներ են, այսինքն` հանդիպում են միայն այստեղ:
 
Մնացյալ \(400\) տեսակները հանդիսանում են վտանգված, քանի որ գտնվում են անհետացման եզրին:
 
Ուշադրություն
Հայաստանի էնդեմիկ բուսատեսակներից են արարատյան և ուրարտական ցորենները, նաիրյան նուշը, վայրի տանձենու որոշ տեսակներ:
էնդեմիկ.jpg
 
Հայաստանը հարուստ է հատկապես արժեքավոր դեղաբույսերով: Դրանցից են՝ կատվախոտը, ուրցը, դաղձը, լոշտակը, մասրենին, չիչխանը, եղինջը:
  
Безымянный 1.jpgկատվախոտուրց.jpg
    
Հայաստանը առանձնահատուկ է նաև նրանով, որ այստեղ են գտնվում մի շարք մշակովի բույսերի ծագման կենտրոնները: Այդ պատճառով էլ այստեղ հանդիպում են նրանց վայրի ցեղակիցները: Օրինակ՝ վայրի ցորենը, աշորան, գարին, վայրի խաղողը, վայրի նշենին:
 
Հայաստանը հարուստ է մշակովի բույսերով՝ ցորեն, գարի, լոբի, կարտոֆիլ, նռենի, խաղող, ծիրանենի և այլն: Դրանցից առանձնահատուկ նշանակություն ունեն ցորենը և խաղողը:
 
Այս բույսերը մշակվել են Հայաստանի տարծքում հազարավոր տարիներ առաջ: Հայաստանի տարածքում աճող վայրի բուսատեսակների մոտ կեսը գտնվում է անհետ բնաջնջման եզրին: Այդ բուսատեսակների անհետացման հիմնական պատճառը մարդկային անփույթ գործունեությունն է:
 
Հետևաբար դրանք ոչնչացումից փրկելու համար կատարվել է դրանց հաշվառում և կազմվել է Հայաստանի հանրապետության բույսերի և սնկերի «Կարմիր գիրքը», որում ընդգրկված են բույսերի \(452\) և սնկերի \(40\) տեսակ:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 65-67
https://ruspekh.ru/images/articles/11394/2017_10_22-035_1.jpg
https://images.unian.net/photos/2017_09/1505286529-9122.jpg
https://pp.userapi.com/c837530/v837530869/62d76/0twmOut6CHI.jpg
https://cdn.manomano.fr/albero-di-mandorlo-francese-ferragnes-T-1705367-4047893_1.jpg
https://avatars.mds.yandex.net/get-pdb/1016500/72042c8d-51bc-4b86-a9df-42e062763eae/s360