Ծաղկավոր բույսերի բազմազանությունը

Ծաղկավոր բույսերը բաժանվում են \(2\) հիմնական դասերի՝

\(1\). Երկշաքիլավորների դաս

\(2\). Միաշաքիլավորների դաս

Այս բաժանումը հիﬓված է ոչ միայն սերմում շաքիլների թվի վրա, այլև հիմք են վերցվում տերևների ջղավորության, արմատային համակարգի տարբերությունները և այլ հատկանիշներ ևս:

Հատկանիշը
Միաշաքիլավոր
Երկշաքիլավոր
Արմատային համակարգըփնջաձևառանցքային
Տերևի ձևը և ջիղավորումը
պարզ, ամբողջաեզր,
զուգահեռաջիղ, աղեղնաջիղ
պարզ և բարդ,
ցանցաջիղ, մատնաջիղ
Պաշարանյութի տեղակայումը    սաղմից դուրս, էնդոսպերմում   սաղմի շաքիլում
Կամբիումի շերտ ցողունումչունենունեն
Կենսաձևերըմիայն խոտաբույսերխոտաբույսեր, թփեր, ծառեր  
  
  
Երկշաքիլավորների դաս
 
Երկշաքիլավոր բույսերի դասը երկրագնդի վրա հիմնական տարածում ունեցող, առավել լավ հարմարված և մարդկությանը հայտնի բուսատեսակների դասն է: Նրանում ներկա են գրեթե բոլոր կենսաձևերը՝ խոտաբույսեր, թփեր, ծառեր:
 
Կաղամբազգիների ընտանիք: Խաչածաղկավորները միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսեր են՝ սպիտակ, դեղին երբեմն մանուշակագույն ծաղիկներով: Խաչածաղկավորներին բնորոշ ներկայացուցիչներից են մշակության մեջ հայտնի գլուխ կաղամբը, ծաղկակաղամբը, բրյուսելյան և կոլրաբի կաղամբի տեսակները: Սրանց հայրենիքը ընդունված է համարել Միջերկրական ծովի առափնյա շրջանները: Դրանք պարունակում են \(A\) և \(C\) վիտամիններ, ածխաջրեր: Մանանեխը կիրառվում է և՛ որպես համեմունք, և՛ որպես բուժիչ միջոց:
  
Ներկայացուցիչներն են՝
  
խաչածաղկ.jpg
 
Վարդազգիների ընտանիք: Վարդազգիներին բնորոշ է ծաղիկների, պտուղների, տերևների խիստ բազմազանությունը: Վարդազգիների կենսաձևերն են՝ ծառեր, լիանաներ, թփեր և խոտաբույսեր: Մշակում են որպես պտղատու բույսեր: Հարուստ են վիտամիններով, օրգանական թթուներով, ածխաջրերով, եթերայուղերով: Վարդազգիների բոլոր մշակովի սորտերը ստացվել են նրանց վայրի նախնիներից:
 
Ծիրանենին վարդազգիների հայտնի պտղատուներից է, որի հայրենիքը շատ գիտնականներ համարում են Հայաստանը, այդ պատճառով, երբ հռոմեացիները այն տարածել են, կոչել են «հայկական սալոր»:
 
Ներկայացուցիչներն են՝
  
վարդազգի.jpg
  
Բակլազգիների ընտանիք: Հայտնի է մոտ \(12.000\) տեսակ՝ ծառեր, թփեր, միամյա և բազմամյա խոտաբույսեր: Բակլազգիների մի շարք ներկայացուցիչներ հայտնի և արժեքավոր սննդատեսակներ են:
 
Ցանովի ոլոռը դեղին և կանաչ սերմերով պահանջված կերաբույս է, որի հայրենիքը Աֆղանստանի լեռներն են: Լոբին ևս հանրահայտ կերակրատեսակ է, որի կանաչ, չհասունացած ունդը և սերմերը՝ \(30\) % սպիտակուց պարունակող, մեծ պահանջարկ ունեն: Լոբու հայրենիքը Հարավային Ամերիկան է:
 
Ներկայացուցիչներն են՝
  
բակլազգի.jpg
  
Մորմազգիների ընտանիք: Գերակշռող մեծամասնությունը միամյա և բազմամյա խոտաբույսեր են: Մորմազգիներից կարտոֆիլը հայտնի սննդատեսակ է: Սննդի մեջ կիրառվում են կարտոֆիլի պալարները: Լոլիկը կամ պոմիդորը  կարևոր բանջարանոցային մշակաբույս է: Բնիկներն այն անվանել են տոմատ, իսկ իտալացի ճանապարհորդները տվել են «պոմմո դորո»՝ ոսկե խնձոր անվանումը: Արժեքավոր է նաև տաքդեղը: Մորմազգիների նշված տեսակների հայրենիքը Չիլիի և Պերուի լեռներն են:
  
Ներկայացուցիչներն են՝
  
մորմազգի.jpg
  
Աստղածաղկազգիների ընտանիք: Հայտնի է մոտ \(25.000\) տեսակ: Ունեն պտուղների տարածման տարբեր հարմարանքներ, որի շնորհիվ գրավել են մեծ տարածքներ: Արևածաղիկը, որի հայրենիքը կենտրոնական Ամերիկան է, հիմնական հայտնի մշակովի ներկայացուցիչն է: \(17\)-րդ դարում իսպանացիները այն աճեցրել են որպես դեկորատիվ բույս: Արևածաղիկի զամբյուղը օրվա ընթացքում միշտ փոխում է դիրքը՝ միշտ նայելով դեպի արևը: Նրա սերմերից ստանում են յուղ, իսկ մնացորդը դառնում է անասնակեր:
  
Արևածաղկի ձեթը մեծ պահանջարկ է վայելում սննդի պատրաստման մեջ:
  
Ներկայացուցիչներն են՝
  
աստղածաղկազգի.jpg
  
  
Միաշաքիլավորների դաս
 
Միաշաքիլավորների դասին պատկանող բույսերի հիմնական կենսական ձևերը միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերն են, հազվադեպ՝ ծառեր, թփեր, լիանաներ: Տարածված են և աճում են բոլոր մայրցամաքներում:
  
Հացազգիների ընտանիք: Հայտնի է ցորենի, գարու, եգիպտացորենի, բրնձի և հացազգիների մյուս տեսակների սննդային նշանակությունը: Ցորենը, որի հայրենիքը Հայաստանն է, մշակում են արդեն \(10.000\) տարի: Ցողունը միամյա խոտաբույս է, որն ունի ծղոտային ցողուն և քիստ: Առավելապես հայտնի են մշակովի ցորենի կարծր և փափուկ տեսակները:
 
Եգիպտացորենը, մյուս կարևոր մշակաբույսերից է, որի հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է: Եգիպտացորենից ստանում են ձավար, ալյուր, սպիրտ, օսլա, հատիկները կիրառում սննդի մեջ:
 
Ներկայացուցիչներն են՝
  
հացազգի.jpg
  
Շուշանազգիների ընտանիք: Շուշանազգիների մեծամասնությունը սոխուկներ կամ կոճղարմատներ ունեցող բազմամյա խոտաբույսեր են: Հայտնի են սոխը և սխտորը, որոնք պարունակում են \(B\) և \(C\) վիտամիններ: Լայնահամբավ դեղաբույս հանդիսացող ալոեի կամ հալվեի հայրենիքը Աֆրիկան է, իսկ վարդակակաչինը` Միջին Ասիան:
  
շուշանազգի.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 50-53
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 63-64
http://profermu.com/wp-content/uploads/2017/10/77571.jpeg
http://hronika.info/uploads/posts/2015-06/1433421382_rediska.jpg
http://veselyi-yrozhainik.ru/wp-content/uploads/2017/08/siderat-belaya-gorchitsa-600x330.jpg
https://www.wallpaperup.com/uploads/wallpapers/2013/07/27/124495/dbc0f0c8840480fbb322adf755538be0.jpg
https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRj5e0D69XMslnSXqpX8MtMpFfhnON67JYlTcGBB5frC4s9g6_H
https://images.ua.prom.st/824224115_w640_h640_cid1330631_pid549750972-5a25dc90.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Peanut_9417.jpg/275px-Peanut_9417.jpg
http://www.shirak.agro.am/typo3temp/pics/01dacccf17.jpg
https://life.panorama.am/news_images/116/346894_3/apple.png
https://menqenqnordproc.files.wordpress.com/2013/02/masreni.jpg
https://med.tert.am/med/news_images/10/27734_1/1337317667_repa1.thumb.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/Solanum_melongena_24_08_2012_%281%29.JPG/275px-Solanum_melongena_24_08_2012_%281%29.JPG
https://3.bp.blogspot.com/-N45SJVmo6Cw/WHPEbh0yKJI/AAAAAAAAAFk/59yfIuzgfSc-GmQ1FqJYzMOvdAF7kR_QACLcB/s1600/tomato.jpg
http://www.crossnews.am/wp-content/uploads/2015/04/new-potatoes.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/Thai_peppers.jpg/1200px-Thai_peppers.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Helichrysum_basalticum_2.jpg/275px-Helichrysum_basalticum_2.jpg
https://s-media-cache-ak0.pinimg.com/736x/a0/cf/cf/a0cfcf63a579f90f9dd18f15e4bd070e.jpg
http://tsvetem.ru/wp-content/uploads/2013/04/2239499.jpg
https://nazeliterpetrosyan.files.wordpress.com/2016/08/img_1129.jpg?w=525
https://img2.newsinfo.am/big/EJWIJWgw4.jpg
http://www.med-practic.com/uploades/folder_3/20151812184645585.jpg
https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTMU7tzfqsz_WeGhzFZuFgSztW8R6ObYj4kUKq_EaGaDcjFoJJF
https://mediamag.am/wp-content/uploads/2015/06/vyberi-tsvetok-i-uznaj-o-sebe-chto-to-interesnoe_aa79819f4affc4fe397c6be749a7021e-989x1024.jpg
http://armtimes.com/static/article/05/38/37/53837.jpg
https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTFIr7Djp8vQqqVCohZnVuddyGfSBhv9N6_iUG7xX9TgWeWrTzTbg
http://kotayk.agro.am/uploads/pics/Spot-Gerste-12175.jpg