Կենդանիների թագավորության դիրքը օրգանիզմների կայսրությունում և դասակարգումը
Ինչպես գիտենք, կորիզավորների վերնաթագավորության հաջորդ թագավորությունը կենդանիների թագավորությունն է: Կենդանիների թագավորությունը իր բազմազանությամբ, զարգացվածությամբ և միջավայրին հարմարվողականությամբ հաջորդում է նախորդ բույսերի և սնկերի թագավորություններին:
 
999.png
 
Կենդանիների հայտնի տեսակների թվաքանակը չորս անգամ գերազանցում է բույսերի հայտնի \(500000\) տեսակին: Ներկայումս հայտնի է կենդանիների ավելի քան \(2\) միլիոն տեսակ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով, մարմնի ձևով, ծածկույթներով, կենսակերպով, տեղաշարժման օրգաններով և այլն:
Օրինակ
կապույտ կետը, որը երկրագնդի խոշորագույն օրգանիզմն է, ունի մոտ \(150\) տոննա քաշ, \(33\) մետր երկարություն, իսկ միայն սիրտը կշռում է \(700\) կգ: Կապույտ կետի հետ միասին կենդանիների թագավորությանն է պատկանում նաև անզեն աչքով անտեսանելի միաբջիջ ամեոբան:
Untitled.png
 
Կենդանի օրգանիզմները հարմարվել և հաջողությամբ գրավել են երկրագնդի բնակելի բոլոր ոլորտներն ու գոտիները՝ քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմում են առանձին ոլորտ՝ կենսոլորտը:
 
Կենդանիներին կարելի է հանդիպել \(11000\) մ խորության Մարիանյան իջվածքում, Հիմալայների \(8000\) մ բարձրության ձյուներում, օդի մինչև \(8000-9000\) բարձրության շերտերում, հողի \(3000\) մ խորություններում: Այնուհանդերձ կենդանիների հիմնական զանգվածը կենտրոնացած է ցամաքում՝ հատկապես հողի, օդի և ջրի հպման սահմանագծերում:
 
biosfera_2.png
 
Ինչպես արդեն նշեցինք, կենդանիներն ունեն հսկայական տեսակային բազմազանություն, հետևաբար կենդանիներին անհրաժեշտ էր դասակարգել: Դասակարգման անհրաժեշտությունը հատկապես սրվեց \(17\)-րդ դարում, երբ խոշոր աշխարհագրական հայտնագործություններից հետո եվրոպական ծովային պետություններ բերվեցին մինչ այդ անծանոթ բազմապիսի կենդանատեսակներ:
 
Եկեք միասին վերհիշենք.
Կարգաբանությունը կենսաբանական գիտության ճյուղ է, որը զբաղվում է օրգանիզմների բազմազանության և դասակարգման հարցերով:
Կենդանի օրգանիզմների դասկարգմամբ առաջիններից մեկը զբաղվել է շվեդ գիտնական Կարլ Լիննեյը \((\)\(1707-1778),\) ով էլ առաջարկեց ամենափոքր կարգաբանական տաքսոնը՝ տեսակը:
 
Կենդանի օրգանիզմների կարգաբանական միավորներն են`
 
տեսակ  ցեղ ընտանիք  կարգ  դաս տիպ կամ բաժին  ենթաթագավորություն  թագավորություն  վերնաթագավորություն  կայսրություն
 
Նախապես դասակարգումը կրում էր մոտավոր և արհեստական բնույթ, իսկ ժամանակակից պայմաններում դասակարգումը կրում է հիմնավոր և բնական բնույթ: Ժամանակակից դասակարգումն արտացոլում է կենդանի օրգանիզմների ծագումը, պատմական զարգացումը, նրա բոլոր ձևերը՝ պարզից դեպի բարդ, միաբջիջներից բազմաբջիջներ:
Դասակարգումը որոշում է նաև տվյալ կենդանի էակի ազգակցական - ծագումնական կապը իր նախնիների հետ և սահմանում է նրա դիրքը կենդանիների թագավորությունում:
Կենդանու կարգաբանական դիրքը նման է մարդու «անձնագրին», որը նրան դարձնում է կենդանիների թագավորության իրական «քաղաքացի»:
կենսաբանություն-w1044.png
 
Այսպիսով, կենդանիների թագավորությունը կազմված է երկու ենթաթագավորությունից՝
 
\(1\). Միաբջիջ կենդանիների ենթաթագավորություն. ներառված են միաբջիջ նախակենդանիները:
\(2\). Բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորություն. ներառված են բազմաբջիջ կենդանիները:
 
Յուրաքանչյուր ենթաթագավորության պատկանում են որոշակի կենդանի օրգանիզմների տիպեր:
 
Միաբջիջ կենդանիների թվին են պատկանում.
 
- արմատամտրակավորների տիպը,
- թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպը,
- սպորավորների տիպը:
 
Միավորվում են որպես նախակենդանիներ:
 
Բազմաբջիջ կենդանիների թվին են պատկանում.
 
- աղեխորշավորների տիպը,
- տափակ, կլոր, օղակավոր որդերի տիպերը,
- փափկամարմինների տիպը,
- հոդվածոտանիների տիպը:
  
Ներկայացուցիչներ են՝ խեցգետինները, սարդերը, կարիճները, բզեզները:
 
Թվարկվածները խմբավորվում են անողնաշարավորների մեջ:
  
gigantskij-osminog-intellektual-sredi-golovonogih-animal-reader.-ru-002.jpg
 
- քորդավորների տիպը.
  
Ներկայացուցիչներ են՝ ձկները, գորտերը, օձերը, մողեսները, թռչունները, կենգուրուները, եղնիկները և այլն:
  
Ողնաշարավոր կենդանիներ են հանդիսանում քորդավորների տիպի ներկայացուցիչների մեծ մասը:  
 
1200px-Mute_swan_Vrhnika.jpg
 
Փորձենք անդրադառնալ քորդավորների տիպի դասակարգմանը, որոնք պատկանում են բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությանը:
 
Քորդավորների տիպի կազմի մեջ, այլ դասերի հետ միասին, մտնում է մեզ քաջ հայտնի երկու դաս.
  • Թռչունների դաս
  • Կաթնասունների կամ գազանների դաս
Դասերն ունեն իրենց կարգերը.
  • Բվերի կարգ 
  • Գիշատիչների կարգ
Կարգերը ստորաբաժանվում են ընտանիքների.
  • Բվանմանների ընտանիք 
  • Շնազգիների ընտանիք
Ընտանիքները` ցեղերի.  
  • Բվեճ
  • Գայլ
Ցեղերը` տեսակների.  
  • Վիրջինյան բու
Bubo_virginianusPCCA20031019-0367B.jpg
  • Գորշ գայլ
Canis_lupus_265b.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Տ. Թանգամյան, Ս. Սիսակյան // Երևան, «Տիգրան Մեծ», 2013, էջ 54-59
https://ds04.infourok.ru/uploads/ex/05ba/000cea81-8105e1d5/640/img1.jpg
https://i.pinimg.com/originals/64/69/76/64697655b91efb862bb5dda468b83aaf.jpg
https://fiery13.files.wordpress.com/2015/05/15341.jpg
http://lifeglobe.net/x/entry/4161/1.jpeg
https://animalreader.ru/wp-content/uploads/2015/11/gigantskij-osminog-intellektual-sredi-golovonogih-animal-reader.-ru-002.jpg
https://nashzeleniymir.ru/wp-content/uploads/2016/06/%D0%A0%D0%BE%D0%B6%D0%BA%D0%B8-%D1%83%D0%BB%D0%B8%D1%82%D0%BA%D0%B8.jpg
http://livt.net/info/wp-content/uploads/2017/06/%D0%91%D0%BE%D0%B6%D1%8C%D1%8F-%D0%BA%D0%BE%D1%80%D0%BE%D0%B2%D0%BA%D0%B067657.jpg
http://www.nanofish.com.ua/images/product_images/popup_images/raki_kraby/korolevskij-leopardovyj-krab-parathelphusa-pantherina.jpg
https://cs8.pikabu.ru/post_img/big/2016/12/29/9/148302627811585778.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/35/Mute_swan_Vrhnika.jpg/1200px-Mute_swan_Vrhnika.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Bufo_bufo_03-clean.jpg/1200px-Bufo_bufo_03-clean.jpg
http://myturtle.ru/wp-content/uploads/2016/09/1.jpg
http://klev-tut.ru/wp-content/uploads/2011/05/shhuka-plavaet.jpg
https://i.ytimg.com/vi/9R5EdIqyukI/maxresdefault.jpg
https://pumbik.ru/wp-content/uploads/2018/07/los-sbrasyvaet-roga-logo-1024x540.jpg