Տեսություն

Կենդանիների հատկանիշները և բազմազանությունը
Կենդանիներն ունեն կարևոր և ընդհանրական առանձնահատկություններ, որոնց շնորհիվ կազմում են առանձին թագավորություն: Այդ առանձնահատկությունների միջոցով կենդանիները տարբերվում են այլ կենդանի օրգանիզմներից, օրինակ՝ բույսերից և սնկերից:
 
Untitled-w765.png
 
Կենդանիները՝
 
- սնվում են պատրաստի օրգանական նյութերով՝ հետերոտրոֆ են,
- ակտիվ տեղաշարժվում են,
- անդադար չեն աճում ողջ կյանքի ընթացքում,
- ունեն միջավայրից ազդակներ ստանալու և պատասխանելու հատկություն:
 
Տվյալ առանձնահատկությունները միաբջիջներից մինչև մարդ պայմանավորում են կենդանիներին բնորոշ հատկանիշները:
 
urok-na-tiemu-bor-ba-za-sushchiestvovaniie-ieie-prichiny-i-vidy_6.jpg
Կենդանիները հետերոտրոֆ են, ուստի չեն կատարում ֆոտոսինթեզ և չունեն պլաստիդներ:
Հետևաբար բույսերին բնորոշ քլորոֆիլի կանաչ գույնը բացակայում է կենդանիների մոտ:
 
Կենդանիների մոտ առաջնային դրսևորում են ստանում սննդառության ձևերի դրսևորումները. ըստ սննդառության՝
 
1.գիշատիչներ 
2.սապրոֆիտներ 
3.մակաբույծներ
 
կամ ըստ սննդի տեսակի՝
 
1.բուսակերներ 
2.կենդանակերներ 
3.ամենակերներ
 
Ուշադրություն
Քանի որ կենդանիները հետերոտրոֆ են, հետևաբար ստիպված են որոնել, գտնել և պայքարել սննդի համար:
Արդյունքում այդ ամենը իրականացնելու համար կենդանիները ի վերջո սկսում են շատ ակտիվ տեղաշարժվել:
 
Ըստ տեղարժման ձևի և բնակության միջավայրի՝ կենդանիներին դասակարգում ենք՝
  • լողացողների՝ ձկներ, կետեր, դելֆիններ,
  • սուզվողների՝ պինգվիններ /ջրային միջավայր/,
  • թռչկոտողների՝ կենգուրուներ,
  • վազողների՝ ընձառյուծներ, ձիեր, զեբրեր, հովազներ,
  • սողացողների՝ օձեր, որդեր, թրթուրներ, խխունջներ,
  • գետնափորների՝ խլուրդներ /ցամաքային միջավայր/,
  • թռչողների՝ թռչուններ, չղջիկներ ու միջատներ /օդացամաքային միջավայր/:
կենսաբանության նկար.gif
Ակտիվ տեղաշարժումը հանգեցնում է նրան, որ կենդանիների մոտ զարգանում են տեղաշարժումը ապահովող օրգաններ և օրգան - համակարգեր:
Սննդի որոնումը իրենից ներկայացնում է նաև էներգիայի մեծ չափաբաժնի ծախս և նյութափոխանակության բնույթի փոփոխություն ու օրգան - համակարգերի գործառնական վերափոխում:
 
Այսպես.
 
  • Կենդանիները դառնում են ֆոտոսինթեզի թթվածնի ակտիվ սպառողներ, որի ազդեցությամբ սնունդը քայքայվելով` վերածվում է էներգիայի: Անջատված էներգիան ուղղվում է ոչ թե անընդհատ ու ցկյանս աճին, այլ ապահովում է կենդանիների ամենօրյա ակտիվ տեղաշարժը: Այդ պատճառով կենդանիները ակտիվ աճում են միայն սահմանափակ ժամանակահատվածում:
0014-021-Legochnoe-dykhanie.png
  • Փոխվում է ջրի նշանակությունն օրգանիզմում: Ջուրը, որը այլևս չի մասնակցում օրգանական նյութերի սինթեզին, հանդիսանում է ներքին կայուն միջավայր: Այդ միջավայրում են ընթանում կենսաապահովման բոլոր գործընթացները: Արդյունքում ջուրը վերածվում է կենդանիների գոյության կարևորագույն գործոնի:
02918904.jpg
Առանց ջրի կենդանիների օրգանիզմներում դադարում են նյութափոխանակության գործընթացները, որը անխուսափելիորեն հանգեցնում է ոչնչացման:
Նյութափոխանակության փոփոխությունը և անցումը ջրային հիմքով կենսագործունեության, ինչպես նաև պատրաստի սննդի որոնումն ու կլանումը հանգեցնում են զուտ կենդանիներին բնորոշ օրգան - համակարգերի կազմավորման՝
 
\(1\). արյունատար,
\(2\). արտաթորության,
\(3\). մարսողության,
\(4\). փոխադրման և հենաշարժիչ,
\(5\). գրգռական կամ նյարդային:
 
4.jpg
 
Ցանկացած առարկայի, այդ թվում նաև սննդի որոնումը ենթադրում է ակտիվ փոխազդեցություն շրջակա միջավայրի հետ: Ի տարբերություն բույսերի, որոնք պասիվ հարմարվում էին միջավայրի փոփոխվող իրականությանը, կենդանիները ընդունակ են ազդակներ ստանալ միջավայրից, վերլուծել դրանք և դրան համարժեք կազմակերպել սեփական վարքը:
Վարքը կենդանիների կենսագործունեության բարձրագույն ձևն է, որը նպատակաուղղված է սեփական գոյության ապահովմանը:
Այսպիսով, մենք դիտարկեցինք, թե ինչ կենսաբանական փոփոխությունների է հանգեցրել ավտոտրոֆ սննդառությունից անցումը հետերոտրոֆ սննդառության, և ինչպես է այդ անցումը նպաստել կյանքի առաջընթացի զարգացմանը:
 
Կենդանիների դասակարգման աստիճանակարգը մեզ հուշում է, որ կյանքի զարգացման ճանապարհին, այն նպատակաուղղված և պարբերաբար ընթացել է հետևյալ \(4\) հիմնական ուղիներով.
 
\(I\). արժեք  ͢   պարզ  ͢    բարդ  ͢   բարդագույն
\(II\). որակ  ͢    միավոր  ͢   մասնակի ͢    ամբողջակի
\(III\). երևույթ  ͢   պատահականություն ͢   օրինաչափություն ͢   կանոնակարգություն
\(IV\). քանակ  ͢    խմբավորում ͢   համախումբ  ͢   համակարգ
Արդյունքում որոշակի որակական երևույթը մարմնավորվում է արժեք ներկայացնող նյութական քանակության մեջ, որն էլ վերափոխվում է բարդագույն կանոնակարգված ամբողջական համակարգի:
Այդ վերափոխումն էլ ներկայանում է որպես երկրագնդի վրա կյանքի զարգացման պատմական ճանապարհ:
Տվյալ պատմական ճանապարհը անցել են նաև կենդանիները, որոնց դասակարգման աստիճանակարգի պարագայում այն հատկապես ակնառու է:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Տ. Թանգամյան, Ս. Սիսակյան // Երևան, «Տիգրան Մեծ», 2013, էջ 54-59
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 80-82
http://img2.labirint.ru/books/248358/scrn_big_1.jpg
https://78.media.tumblr.com/tumblr_lc263zRo2w1qatyxoo1_1280.jpg
https://io.ua/02918904m.jpg
https://ds03.infourok.ru/uploads/ex/08dd/0006235c-5c113415/hello_html_m7ab0510f.jpg