Նախակորիզավորների նյութափոխանակությունը և նշանակությունը
Բակտերիաներին բնորոշ են կենդանի նյութի բոլոր հատկանիշները:
Սննդառությունը բակտերիաների կյանքի կարևորագույն դրսևորում է` ըստ որի բակտերիաները կարելի է դասակարգել:
Ըստ սննդառության եղանակի` բակտերիաները լինում են ավտոտրոֆ և հետերոտրոֆ:
  
Հետերոտրոֆ բակտերիաները սնվում են պատրաստի օրգանական նյութերով:
Հետերոտրոֆ բակտերիաները, որոնք սնվում են մեռած օրգանիզմների հաշվինսապրոֆիտներն են:
Հետերոտրոֆ բակտերիաները, որոնք սնվում են կենդանի օրգանիզմների օրգանական նյութերով, կոչվում են մակաբույծներ:
1236.png
Ավտոտրոֆ բակտերիաները սինթեզում են իրենց անհրաժեշտ օրգանական նյութերը:
Ավտոտրոֆ բակտերիաները, որոնք ունեն կանաչ գունանյութ՝ բակտերիոքլորոֆիլ, և իրականացնում են ֆոտոսինթեզ, կոչվում են ֆոտոսինթետիկներ:
Ավտոտրոֆ բակտերիաները, որոնք յուրացնում են քիմիական ռեակցիաներից անջատված էներգիան, կոչվում են քեմոսինթետիկներ:
Los-g-rmenes-o-bacterias-Microsc-picas-iterbio-vista-ampliada-Cartel-Decorfor-Cuartos-de-Tela-de.jpg_640x640q90.jpg52321.jpg
 
Բակտերիաները շատ բազմազան են բնության մեջ իրենց դերով, նշանակությամբ, իրականացրած գործառությամբ և մարդու համար պիտանելիությամբ:
 
Բակտերիաների մի մեծ խումբ կոչվում են փտման և նեխման բակտերիաներ: Այս բակտերիաները կարելի է անվանել մոլորակի սանիտարներ, քանի որ քայքայում են բույսերի և կենդանիների անպիտան մնացորդները և անընդհատ երկրագունդը մաքրում ավելորդ օրգանական մնացորդներից: Այս բակտերիաների արդյունքում  մնացորդները վերածվում են հումուսի: Հումուսը հարստացնում է հողը և սննդառության աղբյուր հանդիսանում բույսերի համար:
 
Մի շարք բակտերիաներ փոխհամագործակցության պայմաններում ապրում են բույսերի և կենդանիների օրգանիզմներում:
Օրինակ
Մարդու աղիներում բնակվող բակտերիաները օգնում են վերջնական մարսել սնունդը և մեր օրգանիզմը հարստացնում են \(B\) և \(K\) վիտամիններով:
bakterii-kishechnika-i-zdorovye-1.jpeg
 
Որոշ քեմոսինթեզող բակտերիաներ ապրում են բակլազգի բույսերի արմատների վրա՝ առաջացնելով պալարիկներ և կոչվում են պալարաբակտերիաներ: Նրանք կլանում են օդում գտնվող ազոտը և վերածում են այն բույսերի համար մատչելի ազոտային միացությունների: Ազոտի փոխարկման ռեակցիաներից ստացված էներգիան ապահովում է պալարաբակտերիաների կենսագործունեությունը: Բույսի ոչնչացումից հետո այս բակտերիաները մնում են հողում և հարստացնում այն ազոտի լուծելի միացություններով:
 
Ազոտ կլանող և այն լուծելի աղերի վերածող բակտերիաները կոչվում են նիտրիֆիկացնող բակտերիաներ:
 
628906.jpg
 
Բակտերիաները կարևոր են նաև մարդկանց համար, որովհետև լայնորեն օգտագործվում են սննդամթերքների պատրաստման գործընթացում:
Օրինակ
Կաթնաթթվային բակտերիաները կաթը թթվեցնում են, որի արդյունքում ստացվում են մի շարք կաթնամթերքներ՝ մածուն, թթվասեր, կաթնաշոռ, պանիր, յոգուրտ:
Հայազգի գիտնական Լ.Հ. Երզնկյանը կաթնաթթվային բակտերիաների միջոցով ստացել է աշխարհահռչակ «Նարինե» սննդանյութը: Այն նպաստում է հատկապես երեխաների մարսողական համակարգի խնդիրների հաղթահարմանը: 
 
Սպիրտային բակտերիաները, քայքայելով պտղահյութի շաքարը, առաջացնում են էթիլ սպիրտ: Դրանք ընկած են բոլոր տեսակի ալկոհոլային խմիչքների արտադրության հիմքում:
 
Գինեթթվային և քացախաթթվային բակտերիաների օգնությամբ ստացվում են քացախը և գինին:
 
8ace9ab754ee1f7abff9a28c3f86961a.jpg
 
Որոշ բակտերիաներ օգտագործվում են կեղտաջրերի մաքրման և ֆիլտրման գործընթացում:
Այնուհանդերձ բակտերիաների մեկ այլ խումբ վնասակար է մարդու համար: Այդ բակտերիաները վնասում են մարդու գործունեությանը` քայքայելով կենցաղային պիտանի նյութերը և հարուցելով հիվանդություններ:
 
Հիվանդածին բակտերիաները թափանցում են մարդու օրգանիզմ և հանդիսանում մի շարք հիվանդությունների հարուցիչներ: Այդպիսի հիվանդություններ են` թոքերի բորբոքումը, թոքախտը, խոլերան, սալմոնելյոզը, ժանտախտը, տիֆը և այլն: 
 
Մշակված են վնասակար բակտերիաների դեմ պայքարի միջոցներ` սենյակների առատ լուսավորումը, ջերմամշակումը, աղային խիտ լուծույթներով մշակումը, անձնական հիգիենայի պահպանումը:
 
Նախակորիզավոր կարևորագույն օրգանիզմներից են կապտականաչ ջրիմուռները:
 
Կապտականաչ ջրիմուռները պարունակում են կապույտ, կանաչ երբեմն նաև կարմիր գունանյութեր: Կապտականաչ ջրիմուռները ավտոտրոֆ են և ընդունակ են արագ բազմանալ և լցնել ջրային տարածությունը, որի արդյունքում առաջանում է ջրի «ծաղկում»: Կապտականաչ ջրիմուռներից են նոստոկը, անաբենան, օսցիլատորիան:
 
000043.jpg
Աղբյուրները
Տ. Թանգամյան, Ս. Սիմոնյան // Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Երևան, «Տիգրան Մեծ», 2007, էջ 14-17
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 15-18
http://probakterii.ru/wp-content/uploads/2015/05/gde-obitajut-bakterii-gnienija.jpg
http://www.tolstuh.net/image/124064/patogennaya-mikroflora.jpeg
http://ww2.fmp-usmba.ac.ma/madmoun/uploads/2016/03/t%C3%A9l%C3%A9chargement.jpg
http://animalworld.com.ua/images/2014/September/Eco/Alien/Alien-2.jpg
https://i.ytimg.com/vi/qsck35dMjWg/maxresdefault.jpg
https://www.rutvet.ru/sites/default/files/inline/images/klubenkovye-bakterii-gruppa-simbiontov_3.jpg
http://lady-home.ru/img/8ace9ab754ee1f7abff9a28c3f86961a.jpg
http://volimo.ru/books/item/f00/s00/z0000006/pic/000043.jpg