Տեսություն

Թռչունների վարքը, բազմազանությունը և դասակարգումը
Պատմական զարգացման ընթացքում թռչունները բազմաթիվ հատկություններ են ձեռք բերել՝ տարվա սեզոնային փոփոխություններին հարմարվելու, կենսամիջավայրի բոլոր հնարավորությունները առավելագույնս օգտագործելու համար: Այդ հատկությունների թվին են պատկանում թռչունների բավականաչափ բարդ վարքի դրսևորումները, որոնք հիմնականում ներկայացված են նրանց բնազդային գործողություններով, ի ծնե ձեռք բերված ունակություններով:
 
Սեզոնայնությունը թռչունների կյանքում արտահայտվում է առաջին հերթին բազմացման հետ կապված բնազդի իրականացման մեջ: Վաղ գարնանից թռչունները զույգեր են կազմում, սկսվում է բների կառուցումը և ձվադրումը:
 
108.jpg
 
Թռչունների բները շատ կարևոր դեր են կատարում ձվերից դուրս եկած ճտերին պաշտպանելու, նրանց շուրջ ջերմաստիճանային տատանումները մեղմելու գործում, որը շատ անհրաժեշտ է սաղմի զարգացման համար:
Թռչունների մեծ մասը սեզոնային տեղաշարժեր է կատարում մեծ ու փոքր տարածությունների վրա: Նրանք բազմանում են հյուսիսային շրջաններում, իսկ ձմեռում են հարավում:
 
Ըստ տեղաշարժման առանձնահատկությունների` տարբերում ենք.
 
1. նստակյաց թռչուններ. օրինակ՝ ճնճղուկը, արծիվը:
2. քոչող թռչուններ. օրինակ՝ ագռավը, սերմնաքաղը:
3. չվող թռչուններ. օրինակ՝ բադը, սագը:
 
113.jpg
 
Նստակյաց թռչունները ձմռանը չեն լքում իրենց բնակատեղին: Հիմնականում պահպանում են բները և հարմարվում են ձմեռային անբարենպաստ պայմաններում կյանք վարելուն:
  
Քոչող թռչունները չունեն ձմեռելու մշտական տեղ: Նրանք քոչում են իրենց բնակության գոտու սահմաններում: Ոչ մեծ երամներով թռչում են տեղից տեղ՝ փնտրելով կերով ավելի հարուստ շրջաններ:
Չվող թռչունները կտրում են սովորաբար մեծ տարածություններ և տեղափոխվում տարբեր վայրեր: Չվելու համար թռչուններին ազդանշան են ծառայում լուսային օրվա տևողության փոփոխությունները: Չուն Եվրոպայի և Ռուսաստանի հյուսիսային շրջաններից կատարվում է դեպի Աֆրիկա և Մերձավոր Արևելք: Չուն զգալի չափով կապված է ռիսկի հետ:
 
Մեծ թվով թռչուններ ցերեկը սնվում են, իսկ գիշերը շարունակում են չվել: Ջրալող թռչունները, օրինակ՝ սագերը, չվում են և՛ գիշերը, և՛ ցերեկը: Թռչունները չվում են \(1500\) մ բարձրության վրա, կան \(2500\) մ բարձրությամբ թռչողներ: Սև սագը, որը թռչում է Հիմալայան լեռների վրայով, գտնվում է \(9600\) մ բարձրության վրա:
 
114.jpg
 
Գիտնականներին վաղուց է հետաքրքրում, թե ինչպես են թռչունները գտնում վերադարձի ճանապարհը: Իրենց չուի ճանապարհը որոշելիս թռչունները, հավանաբար, կողմնորոշվում են ցերեկը՝ արեգակով, իսկ գիշերը՝ աստղերով: Կողմնորոշվում են նաև գետերի, լեռների օգնությամբ, երկրի մագնիսական դաշտով: Թռչունների այդ զարմանալի հատկության շնորհիվ մարդիկ հնուց աղավնիներին օգտագործել են որպես փոստատարներ: Աղավնին կարող է տուն վերադառնալ՝ անցնելով \(1000\) կմ ճանապարհ:
Հայտնի է թռչունների մոտ \(9000\) տեսակ, որոնք ներկայացված են \(40\) կարգերում:
  
Թռչունների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.
 
կենսաբանություն-w1174.png
 
Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:   
 
Անողնուցավոր թռչուններ
  
Ջայլամների կարգ
 
Այս թռչունները մեծամասամբ պատկանում են անապատային թռչունների էկոլոգիական խմբին, քանի որ ապրում են Աֆրիկայի տափաստաններում և ավստրալական կիսաանապատներում: 
 
102.jpg
 
Ջայլամներն արագավազ են, ունեն մինչև \(100\) կգ կշիռ: Նրանց թևերը կարճ են, թռչել չեն կարող, այդ իսկ պատճառով կրծոսկրը ողնուց չունի: Ոտքերի վրա ունեն երկուական մատներ: Ջայլամները սնվում են կոպիտ բուսական կերով: Ջայլամներն ունեն փոքրիկ հարեմներ՝ մեկ արու և \(2-5\) էգեր, որոնք ձվադրում են միևնույն բնում: Էգն ու արուն թխսում են միմյանց հերթափոխելով: Ճտերը ձվից դուրս են գալիս բմբուլով պատված, հետևաբար բնախույս թռչուններ են:
 
Ներկայացուցիչներն են՝ աֆրիկյան ջայլամ, ավստրիալական կազուար, նանդու, կիվի:
 
89.jpg
 
\(II\). Պինգվինանմանների կարգ
 
Այս կարգում ընդգրկված թռչունները պատկանում են ծովային թռչունների էկոլոգիական խմբին: Տարածված են Անտարկտիդային ափերին և հարակից կղզիներում: Պինգվինները հրաշալի լողում են և սուզվում: Քանի որ անողնուց են, հետևաբար չեն կարողանում թռչել: Նրանց թևերը թիանման են և օգնում են ջրում լողալիս: Հետին վերջույթները մատների արանքում ունեն լողաթաղանթներ և ղեկի դեր են կատարում: Ցամաքի վրա պինգվինները քայլում են դանդաղ՝ մարմինը պահելով ուղղահայաց դիրքով:
 
101.jpg
 
Պինգվինների փետուրները հավասարաչափ և խիտ են դասավորված, պաշտպանում են մարմինը սառչելուց և թրջվելուց: Պինգվիններն ապրում են գաղութներով, սնվում են ջրային կենդանիներով՝ մանր ձկներով, փափկամարմիններով, խեցգետիններով: Ձվադրում են քարերի տակ, ժայռերի ճեղքերում կամ ուղղակի գետնին: Դնում են \(1-2\) ձու: Թխսում է և՛ էգը, և՛ արուն՝ հերթափոխելով միմյանց՝ \(1-4\) շաբաթը մեկ: Ձվից դուրս են գալիս բմբուլով պատված ճտերը, որոնց կերակրում են ծնողները:
 
Ներկայացուցիչը՝ Անտարկտիդայի սառույցներում բնադրող կայսերական պինգվինն է: Այն ամենախոշոր պինգվինն է՝ ունի \(120\) սմ բարձրություն և \(45\) կգ քաշ:
 
100.jpg
 
Ողնուցավոր թռչուններ՝
  
\(III\). Արագիլանմանների կարգ
 
Այս կարգը ընդգրկող տեսակները պատկանում են ճահճային թռչունների էկոլոգիական խմբին: Ներկայացուցիչները \(600\) գրամից մինչև \(6\) կգ կշիռ ունեցող երկարակտուց, երկարավիզ և երկարասրունք թռչուններ են: Բնակվում են ջրամբարների և ճահիճների ափերին: Երկար ոտքերի շնորհիվ նրանք ազատ քայլում են խիտ բուսականություն ունեցող, ճահճոտ վայրերում: Բնադրում են եղեգնուտներում, ճառերի և թփերի ճյուղերին, շինությունների վրա: Սնվում են մանր կենդանիներով, երկկենցաղներով:
 
Ներկայացուցիչներն են՝
  
90.jpg
 
\(IV\). Գիշատիչ թռչունների կարգ
  
Ցերեկային գիշատիչներ
  
Այս թռչունները տարածված են ամենուրեք: Ունեն կտրող եզրերով կարթաձև կտուց: Կրծքի և ոտքերի մկանները լավ զարգացած են: Ուժեղ մատների ծայրերին ունեն խոշոր, կեռաձև մագիլներ: Վարում են ցերեկային կենսակերպ, այս գիշատիչները սնվում են միայն կենդանական կերով: Որսի ժամանակ նրանց շատ օգնում է սուր տեսողությունը: Նրանք կարող են \(3000\) մ բարձրությունից տեսնել վազող դաշտամկանը, թռչում են շատ արագ և կարող են բռնել նույնիսկ վազող զոհին: Օրինակ՝ արծիվը, բազեն, ճուռակը:
 
Կան նաև լեշակեր թռչուններ, օրինակ՝ անգղներն ու գիշանգղները: Նրանց թևերը լայն են՝ հարմարված երկարատև ճախրող թռիչքին:
Գիշատիչ թռչուններն ապրում են զույգերով: Բնադրում են բարձր քարափների, ժայռերի, շինությունների, ծառերի վրա: Բազմանում են տարեկան մեկ անգամ, դնում են \(1-7\) ձու:
 
Ներկայացուցիչներն են՝ արծիվ, անգղ, մկնաբազե, բազե:
 
91.jpg
 
Բվանմանների կարգ
  
Գիշատիչ թռչունների մեջ առանձին կարգ են կազմում գիշերային գիշատիչները: Բվանմանների կարգի տեսակները որսի են դուրս գալիս գիշերը: Ունեն սուր լսողություն և լավ տեսողություն: 
 
Ներկայացուցիչներն են՝ բվեճ, բու, ամառային բու, ականջավոր բու:
 
92.jpg
 
\(V\). Սագանմանների կարգ
 
Այս կարգին պատկանող կենդանիները պատկանում են առափնյա թռչունների էկոլոգիական խմբին: Այս թռչունները ջրալող են, նրանց կտուցը տափակ է, ունի ծայրին հաստացած փափուկ եղջերային ծածկույթ: Կտուցի կողքերին կան թիթեղիկներ, որոնք լեզվի հետ միասին ստեղծում են քամող ապարատ: Նրանց ոտքերը կարճ են, դեպի առաջ ուղղված երեք մատներն ունեն լողաթաղանթներ: Թևերը նեղ են, մարմինը պատված է խիտ դասավորված կոշտ փետուրներով: Այս թռչուններն արագ են թռչում, հիանալի լողորդներ են, շատ տեսակներ սուզվում են ջրում: Պոչուկային գեղձը լավ է զարգացած: Գրեթե բոլորը չվող տեսակներ են, ձագերը բնախույս են:
 
Ներկայացուցիչներն են՝
 
93.jpg
 
\(VI\). Հավանմանների կարգ
 
\(20\) գրամից մինչև \(6\) կգ քաշ ունեցող ցամաքային թռչուններ են: Մարմինը ամրակազմ է, ոտքերը հարմարված են հողը կամ անտառի փռվածքը փորելուն: Պատկանում են անտառային թռչունների էկոլոգիական խմբին: Կտուցն ամուր է, թևերը կարճ են ու կլոր, այդ պատճառով գետնից պոկվում են մեծ աղմուկով: Արուներն ունեն վառ գունավորում, որն ավելի ցայտուն է գարնանը՝ բազմացման շրջանում: Բունը կառուցում են գետնի վրա, դնում են \(2-5\) խոշոր ձվեր: Բնախույս են և հիմնականում նստակյաց կյանք են վարում:
 
Ներկայացուցիչներն են՝
 
116.jpg
 
\(VII\). Ճնճղուկանմանների կարգ
 
Այս կարգը թռչունների դասի ամենամեծ խումբն է: Տարածված են բոլոր աշխարհամասերում` բացի Անտարկտիդայից: Ճնճղուկանմանները ցամաքային թռչուններ են, որոնց մի մասը անտառային կենսակերպ է վարում, մի մասը հարմարված է բնակության քաղաքային պայմաններին: Նրանց հիմնական կերը միջատներն են ու բույսերի սերմերը: Կերը որոնում են թափված տերևների, ծառերի կեղևի տակ, հողի մեջ, օդում, նույնիսկ ջրի հատակին:
 
Բազմացման շրջանում մեծ մասը զույգեր են կազմում: Էգն ու արուն միասին մասնակցում են բնի կառուցմանը: Էգը դնում է \(4-12\) ձու և թսխում է: Ձագերը բնակալ են:
 
Ներկայացուցիչներն են՝
 
95.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 166-170
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 224-227
http://dobriiden.ru/sites/dobriiden.ru/files/13_beautiful_homes_that_animals_build_architects_18.jpg
https://colibris62bethune.org/wp-content/uploads/5c1cec55ec4b25c1cec55ec4f1.jpg
https://gazetapik.ru/wp-content/uploads/2015/11/golub.jpg
https://lovelifeandbeyond.com/wp-content/uploads/2018/08/AdobeStock_70305659.jpeg
http://pitomci.nemo.su/upload/editor/images/fonwall_ru_pingvinyi_v_okeane_pod_vodoy_podvodnyiy_mir_.jpg