![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Արյան շարժումն անոթներով
Սրտի ձախ փորոքի կծկման հետևանքով արյունը լցվում է աորտա և նրանում առաջանում է արյան բարձր ճնշում, որը մազանոթներում աստիճանաբար նվազում է: Արյան շրջանառության սկզբնամասի և վերջնամասի միջև եղած ճնշումների տարբերության շնորհիվ արյունը շարժվում է բարձր ճնշման տեղամասից դեպի ցածրը:
Տեսանկարում կարմիր գույնով նշված է արյան շրջանառության մեծ շրջանը, իսկ կապույտով՝ փոքրը:
![eFfjHGe.gif](https://resources.cdn.imdproc.am/190da101-21a0-49d9-8cd2-6b1c177512f8/eFfjHGe.gif)
Արյունը աորտա է մտնում առանձին բաժիններով, բայց նրա հետագա հոսքն անոթներում անընդհատ է: Դա պայմանավորված է զարկերակային անոթների պատերի առաձգականությամբ և արյան հոսքի մեծ դիմադրությամբ:
![shutterstock_535170709.jpg](https://resources.cdn.imdproc.am/20d1a406-fad7-41d8-9dd4-983cd8bead55/shutterstock_535170709-w300.jpg)
Ուշադրություն
Արյան հոսքի ամենամեծ արագությունը դիտվում է աորտայում՝ մոտ \(0,5\) մ/վրկ: Արյան հոսքի արագությունը մազանոթներում կազմում է \(0,5\) մմ/վրկ (մոտ \(1000\) անգամ փոքր, քան աորտայում):
Արյան հոսքի արագության այդպիսի նվազումը պայմանավորված է նաև նրանով, որ մազանոթների լուսանցքների ընդհանուր մակերեսի գումարը \(500-600\) անգամ գերազանցում է աորտայի լուսանցքի մակերեսը:
Մազանոթներում արյան դանդաղ հոսքը նպաստում է նրանց պատերից սննդանյութերի և թթվածնի տեղափոխությանը դեպի բջիջներ և հակառակը՝ ածխաթթու գազի ու նյութափոխանակության արգասիքների անցմանը հյուսվածքային հեղուկից մազանոթների մեջ:
Ուշադրություն
Երակներում արյան միակողմանի շարժմանը նպաստում են նրանցում գտնվող կիսալուսնաձև փականները:
Մեծ քանակությամբ շաքար պարունակող, ինչպես նաև արագ պատրաստվող սնունդը \((\)\(fast\) \(food\)\()\) կարող է սրտանոթային համակարգի խնդիրներ առաջացնել: Խոլեստերինը կարող է կուտակվել արյունատար անոթների պատերին ու սրտի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն ստեղծել: Ժամանակակից բժշկությանը հաջողվել է զանազան մեթոդներով վերացնել այդպիսի խնդիրները:
Բժշկական միջամտությունների մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար դիտեք տեսանյութը՝
Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,«Կենսաբանություն. Մարդ:»:Երևան, Տիգրան Մեծ 2014
Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000
Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000