Բազմանիշ թվի գրառումը
Կախված թվի գրառման թվանշանների քանակից բազմանիշ թվերը լինում են` միանիշ (մեկ թվանշան), երկնիշ (երկու թվանշան), եռանիշ (երեք թվանշան) և այլն:
Օրինակ
ա. \(7\) թիվը միանիշ է, այն գրվում է մեկ թվանշանի միջոցով:
 
բ. \(23\) թիվն ունի \(2\) տասնյակ և \(3\) միավոր:
 
Այս թիվը գրվում է երկու թվանշանի միջոցով, ուրեմն, այն երկնիշ է:
 
գ. \(468\) թիվն ունի \(4\) հարյուրյակ, \(6\) տասնյակ և \(8\) միավոր:
 
Այս թիվը գրվում է երեք թվանշանի միջոցով, ուրեմն, այն եռանիշ է:
Դիտարկենք \(635\) թիվը:
 
Սա վեց հարյուր երեսունհինգ թիվն է: Այն եռանիշ թիվ է:
  
raz4.png
 
\(635\) թիվն ունի երեք կարգ՝ հարյուրավորների, տասնավորների և միավորների:
 
- Միավորների կարգում կա \(5\) միավոր
 
- Տասնավորների կարգում կա \(3\) տասնյակ
 
- Հարյուրավորների կարգում կա \(6\) հարյուրյակ
 
- \(635\) թիվը պարունակում է \(635\) միավոր
 
- \(635\) թիվը պարունակում է \(63\) տասնյակ
 
- \(635\) թիվը պարունակում է \(6\) հարյուրյակ
Եռանիշ թվերն ունեն ընդամենը երեք կարգ՝ հարյուրավորների, տասնավորների և միավորների:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: