![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Երկու քառանիշ թվերի համեմատման քայլաշար
- Համեմատում ենք հազարավորները:
Մեծ է այն թիվը, որի հազարավորը մեծ է:
![qarr1.png](https://resources.cdn.imdproc.am/6d12a21a-7463-4680-990f-9d0ffebffe54/qarr1-w200.png)
- Եթե թվերի հազարավորները հավասար են, ապա համեմատում ենք հարյուրավորները:
Մեծ է այն թիվը, որի հարյուրավորը մեծ է:
![qarr2.png](https://resources.cdn.imdproc.am/b96c3259-db2d-435a-b981-c5ef651a4df3/qarr2-w200.png)
- Եթե հարյուրավորները նույնպես հավասար են, ապա համեմատում ենք տասնավորները:
Մեծ է այն թիվը, որի տասնավորը մեծ է:
![qarr3.png](https://resources.cdn.imdproc.am/101e3b15-4d28-45d5-a037-27e08bb2f9c8/qarr3-w200.png)
- Եթե տասնավորները նույնպես հավասար են, ապա համեմատում ենք միավորները:
Մեծ է այն թիվը, որի միավորը մեծ է:
![qarr4.png](https://resources.cdn.imdproc.am/c0c17a71-7522-4c51-ba04-4e108ca805a3/qarr4-w200.png)
- Եթե միավորները նույնպես հավասար են, ապա թվերը հավասար են:
![qarr5.png](https://resources.cdn.imdproc.am/6f6f0034-9f06-4c1a-a022-1d06d4ad0a75/qarr5-w200.png)
Այսպիսի քայլաշարով կարելի է համեմատել նաև ավելի շատ թվանշաններ ունեցող երկու թվեր, օրինակ՝ հնգանիշ, վեցանիշ և այլն:
Օրինակ
ա) Համեմատենք հնգանիշ թվերը:
\(13574 > 13572\), քանի որ բոլոր թվանշանները հավասար են, բացի միավորներից՝ \(4 > 2\)
բ) Համեմատենք վեցանիշ թվերը:
\(354876 > 354859\), քանի որ երկու թվերի մեծ կարգերի թվանշանները հավասար են, իսկ ձախ թվի տասնավորն ավելի մեծ է՝ \(7 > 5\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: