Գումարման գործողության զուգորդական հատկությունը
Լևոնն ուներ այս մրգերը.
 
RedApple.jpgRedApple.jpgRedApple.jpgRedApple.jpgfresh-orange-1506598.jpgshutterstock_283633436.jpgshutterstock_283633436.jpgshutterstock_283633436.jpg
 
Լևոնը որոշեց հաշվել իր մոտ եղած մրգերը:
 
Նա \(4\) խնձորին գումարեց \(1\) նարինջը՝ \(4 + 1 = 5\), ապա ստացած \(5\) մրգին գումարեց \(3\) դեղձը՝ \(5 + 3 = 8\):
 
Լևոնը նկատեց, որ մրգերը կարող էր հաշվել մեկ այլ եղանակով:
 
Նա \(1\) նարնջին գումարեց \(3\) դեղձը՝ \(1 + 3 = 4\), ապա ստացած \(4\) մրգին գումարեց \(4\) խնձորը՝ \(4 + 4 = 8\):
 
Համոզվելով, որ երկու անգամ էլ նա ստացավ միևնույն \(8\) թիվը՝ Լևոնը հասկացավ, որ մրգերը հաշվելու երկու եղանակներն էլ ճիշտ են.
 
\((4 + 1) + 3 = 5 + 3 = 8\), 
\(4 + (1 + 3) = 4 + 4 = 8\)
 
Լևոնը եզրակացրեց, որ՝ \((4 + 1) + 3 = 4 + (1 + 3)\)
 
Սա գումարման գործողության զուգորդական հատկությունն է:
Մի քանի թվերի գումարը չի փոխվի, եթե հարևան գումարելիները փոխարինենք դրանց գումարներով:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: