Մակերեսի չափման միավորները
Գծենք \(1\) դմ \(=\) \(10\) սմ կողմով քառակուսի:
 
kvadrat.png
 
Այս քառակուսին բաղկացած է \(100\) փոքրիկ քառակուսիներից, որոնցից յուրաքանչյուրի կողմը \(1\) սմ է:
\(1\) սմ կողմով քառակուսու մակերեսը կոչվում է քառակուսի սանտիմետր:
Նշանակում ենք այսպես՝ \(1\) սմ²:
\(1\) դմ կողմով քառակուսու մակերեսը կոչվում է քառակուսի դեցիմետր:
Նշանակում ենք այսպես՝ \(1\) դմ²:
\(1\) մ կողմով քառակուսու մակերեսը կոչվում է քառակուսի մետր:
Նշանակում ենք այսպես՝ \(1\) մ²:
Ուրեմն, վերևի նկարի փոքրիկ քառակուսու մակերեսը \(1\) սմ² է:
Նույն ձևով, մեծ քառակուսու մակերեսը \(1\) դմ² է: Քանի որ մեծ քառակուսին կազմված է \(100\) փոքրիկ քառակուսիներից, որոնցից յուրաքանչյուրի մակերեսը \(1\) սմ² է, ապա \(1\) դմ² \(= 100\) սմ²:
 
Նման ձևով ստանում ենք՝
 
\(1\) սմ² \(= 100\) մմ²
 
\(1\) մ² \(= 100\) դմ²
Օրինակ
Հաշվենք այս երկու պատկերների մակերեսները (ցանցի փոքր քառակուսու կողմը \(1\) սմ է):
 
mak4.png
 
Առաջին պատկերը կազմված է \(6\) հատ \(1\) սմ² մակերեսով փոքրիկ քառակուսիներից, իսկ երկրորդը՝ \(9\) հատ:
Հետևաբար, առաջին պատկերի մակերեսը \(6\) սմ² է, իսկ երկրորդ պատկերինը՝ \(9\) սմ²:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: