![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Թվերի հռոմեական գրառումը
Հաճախ գրքերի գլուխները համարակալելիս օգտագործում են հռոմեական թվանշանները:
Օրինակ՝ \(II\)-րդ, \(V\)-րդ, \(VI\)-րդ և այլն:
Հաճախ հռոմեական թվանշաններով գրում են դարերը:
Օրինակ` \(I\)-ին դար, \(VII\)-րդ դար, \(XX\)-րդ դար և այլն:
Հետևյալ աղյուսակի միջոցով կարելի է պարզել, թե հռոմեական ո՞ր թվանշանին, ո՞ր թիվն է համապատասխանում:
![hay3.png](https://resources.cdn.imdproc.am/1a3c20d5-4b41-4636-aedd-5e6d2bf6efc6/hay3-w600.png)
Հռոմեական թվանշանների միջոցով կարելի է կատարել գումարում:
Հռոմեական թվանշանները գումարելիս առաջինը գրում են մեծ թիվը, իսկ հետո՝ փոքրը:
Հռոմեական թվանշանները գումարելիս գումարման նշանը չեն դնում:
Օրինակ՝
\(V + I\)-ի փոխարեն գրում են \(VI\)
\(VI + II\)-ի փոխարեն գրում են \(VII\)
Ավելի մեծ թվերը հայերեն տառերով գրելու համար օգտագործում են հետևյալ աղյուսակը.
![hay4.png](https://resources.cdn.imdproc.am/93004419-3fe2-443f-aa4b-4c03e0298f4f/hay4-w600.png)
Բերված երկու աղյուսակների և գումարման գործողության միջոցով գրվում են մյուս թվերը:
Պարզենք, թե ինչպե՞ս կգրվի, օրինակ՝ \(52\) թիվը:
Օրինակ
\(52\) թիվը ներկայացնենք \(52 = 50 + 2\) տեսքով:
Աղյուսակներից տեսնում ենք, որ \(50 = L\), \(2 = II\)
Ուրեմն, \(52 = 50 + 2\) թիվը կգրվի \(L + II = LII\) տեսքով:
Պատասխան՝ \(52 = LII\)
![1-02.png](https://resources.cdn.imdproc.am/c77c9de4-e8b7-4d6d-bfd0-474da938091e/1-02-w658.png)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014