![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ժամանակի հաշվումը
Մարմնի անցած ճանապարհը հավասար է նրա շարժման արագության և ծախսած ժամանակի արտադրյալին:
Դիտարկենք հետևյալ խնդիրը:
![gibridnyiy-velosiped.jpg](https://resources.cdn.imdproc.am/43626f86-e408-4e0e-9c04-2b56447700d7/gibridnyiy-velosiped.jpg)
Հեծանվորդը \(15\) կմ/ժ արագությամբ շարժվելով անցավ \(45\) կմ:
Որքա՞ն ժամանակ ծախսեց հեծանվորդը այդ ճանապարհի վրա:
Քանի որ \(15 · 3 = 45\), ապա հեծանվորդը ճանապարհի վրա ծախսեց \(3\) ժամ:
\(3\) ժամը \(15 · 3 = 45\) հավասարությունից ստացվում է
\(3 = 45 : 15\) բաժանման միջոցով:
Սա ընդհանուր կանոն է:
![ճճճճճճճ.png](https://resources.cdn.imdproc.am/d0fa600c-f734-41c0-a364-f89289507da9/%D5%B3%D5%B3%D5%B3%D5%B3%D5%B3%D5%B3%D5%B3.png)
Մարմնի ծախսած ժամանակը հավասար է անցած ճանապարհի և արագության քանորդին:
Այսպիսով, եթե մարմինը շարժվում է հաստատուն (չփոխվող) արագությամբ, ապա միշտ կարելի է գտնել նրա ծախսած ժամանակը, եթե տրված են անցած ճանապարհն ու արագությունը:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013