Նահանջ տարի
Մենք արդեն նշել ենք, որ տարբեր ամիսներ ունեն տարբեր թվով օրեր, օրինակ՝
հունվարն ունի \(31\) օր,
ապրիլն ունի \(30\) օր,
փետրվարն ունի \(28\) կամ \(29\) օր:
 
տարի.png
 
Քանի որ փետրվար ամիսը տարվա մի մասն է, և փետրվար ամսվա օրերի թիվը հաստատուն չէ՝ \(28\) կամ \(29\) օր, ապա տարվա օրերի թիվը ևս հաստատուն չէ:
Տարին ունի \(365\) կամ \(366\) օր:
Ինչպե՞ս պարզել, փետրվարն ունի \(28\) օր, թե՞ \(29\) օր:
Ինչպե՞ս պարզել, տարին ունի \(365\) օր, թե՞ \(366\) օր:
Եթե տարվա տարեթիվը \(4\)-ի պատիկ է, ապա այդ տարվա փետրվարն ունի \(29\) օր, իսկ տարին՝ \(366\) օր: Այդպիսի տարին անվանում են նահանջ տարի:
 
Եթե տարվա տարեթիվը \(4\)-ի պատիկ չէ, ապա այդ տարվա փետրվարն ունի \(28\) օր, իսկ տարին՝ \(365\) օր:
Օրինակ
Քանի որ \(2016 : 4 = 504\), հետևաբար, \(2016\) թիվը \(4\)-ի պատիկ է: 
 
Ուրեմն, \(2016\) տարին նահանջ տարի էր, և հետևաբար, այդ տարվա փետրվարն ուներ \(29\) օր, իսկ տարին՝ \(366\) օր:
 
Քանի որ \(2017\) թիվը \(4\)-ի չի բաժանվում, ապա \(2017\) տարվա փետրվարն ունի \(28\) օր, իսկ տարին՝ \(365\) օր::  
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013