![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Անահիտը, Լևոնը և Գուրգենը պատվիրեցին միևնույն պիցայից, որը բաժանված էր \(8\) հավասար մասերի:
![pizza2.png](https://resources.cdn.imdproc.am/d12b93b6-5e08-4f75-a854-338680951372/pizza2.png)
\(8\)-ը այս կոտորակի հայտարարն է և ցույց է տալիս, թե քանի մասի է բաժանված պիցան:
\(3\)-ը այս կոտորակի համարիչն է և ցույց է տալիս, թե քանի կտոր կերավ Անահիտը:
![p8.png](https://resources.cdn.imdproc.am/6e8c113a-3e60-4296-a6c1-9c121d4cc993/p8.png)
Պիցան բաժանված էր \(8\) մասերի, և Լևոնը կերավ պիցայի բոլոր \(8\) կտորները,
![p8.png](https://resources.cdn.imdproc.am/6e8c113a-3e60-4296-a6c1-9c121d4cc993/p8.png)
![пица2.png](https://resources.cdn.imdproc.am/90c88d8b-e85e-40fd-93a9-fb501a0bd429/%D0%BF%D0%B8%D1%86%D0%B02.png)

Բկլիկ Գուրգենը կերավ իր ամբողջ պիցան, ապա Անահիտից խնդրեց և կերավ ևս \(3\) կտոր: Ընդամենը Գուրգենը կերավ պիցայի \(8 + 3 = 11\) կտոր:
Ի՞նչ կոտորակի միջոցով կարելի է գրել Գուրգենի կերած պիցայի ընդհանուր քանակը:
Կոտորակի հայտարարը ցույց է տալիս բաժանումների թիվը: Մեր դեպքում դա \(8\)-ն է:
Համարիչը ցույց է տալիս Գուրգենի կերած կտորների թիվը: Մեր դեպքում դա \(11\)-ն է:
Ստանում ենք կոտորակը:
Սա սովորական կոտորակ չէ, քանի որ նրա համարիչը հայտարարից մեծ է:
Այսպիսի կոտորակները կոչվում են անկանոն կոտորակներ:
Եթե կոտորակի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան, ապա կոտորակը կոչվում է անկանոն կոտորակ:
Եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա կոտորակը կոչվում է կանոնավոր կոտորակ:
կոտորակները կանոնավոր կոտորակներ են:
կոտորակները անկանոն կոտորակներ են:
Եթե կոտորակի հայտարարը \(1\)-ն է, ապա այն հավասար է համարիչին:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013: