 
                     
                     
                 
                     
                     
                     
                     
                     
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                     
                Կոորդինատային ուղիղ
Բնական թվերով կոորդինատային ճառագայթը լրացնենք նույն սկզբնակետով հակադիր ճառագայթով և նշենք նրա վրա նույն տիպի բաժանումներ: Ստանում ենք կոորդինատային ուղիղը: 

Այն ուղիղը, որի վրա նշված է \(О(0)\) հաշվարկման սկզբնակետը, դրական ուղղությունը և միավոր հատվածը, կոչվում է կոորդինատային ուղիղ:
\(О(0)\) կետը հաշվարկման սկզբնակետն է: Նրանից աջ նշում են դրական թվերը, իսկ ձախ՝ բացասական թվերը: Սլաքը ցույց է տալիս դրական հաշվարկման ուղղությունը: 
Սլաքի մոտ տեղադրում են \(x, y, z\) կամ այլ լատիներեն տառ: Դա կոորդինատային ուղղի անվանումն է:

Կոորդինատային առանցքի վրա կարևոր է կետերի դասավորությունը: 
Արտասանում են այսպես. «\(P\) կետը ընկած է \(О\) կետից ձախ», «\(P\) կետը ընկած է \(K\) կետից աջ»:
Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ: 

Ուշադրություն
Միավոր հատվածը տարբեր կոորդինատային ուղիղների վրա կարող է տարբեր լինել: Վերևի նկարում այն հավասար է \(4\) վանդակի: 
Գտնենք \(O,  K, T\) կետերի կոորդինատները:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: