Թվի գտնելը իր տոկոսի միջոցով
Խնդիր: Ստուգողականից «\(10\)» գնահատական ստացան դասարանի աշակերտներից չորսը, ինչը կազմում է դասարանի բոլոր աշակերտների 16%-ը: Քանի՞ աշակերտ կա դասարանում:  
 
I-ին եղանակ
  
Պարզենք, թե ի՞նչ թիվ է համապատասխանում բոլոր աշակերտների թվի 1%-ին:
 
4 : 16 =  416=14
 
Բոլոր աշակերտների թիվը կազմում է 100%-ը:
Բազմապատկենք ստացած կոտորակը \(100\)-ով:
 
14⋅100=1004=25
 
Պատասխան՝ դասարանում կա \(25\) աշակերտ:
 
Խնդիրը կարելի է լուծել այլ կերպ: 
 
II-րդ եղանակ
  
Խնդրում պետք է գտնել այնպիսի թիվ, որի 16% -ը հավասար է \(4\)-ի:
 
Պահանջվող թիվը նշանակենք \(x\)-ով: Ապա՝
 
x−ի 16%=4x−ի 16100−րդ մասը=4x⋅16100=4x=4:16100=4⋅10016=4⋅1004x=400:16x=25
 
Պատասխան՝ դասարանում կա \(25\) աշակերտ:
 
III-րդ եղանակ
 
Տոկոսն արտահայտենք սովորական կոտորակի տեսքով և «10» ստացած աշակերտների թիվը բաժանենք այդ կոտորակի վրա:  
 
4:16100=4⋅10016=41⋅100164=1004=25
 
Պատասխան՝ դասարանում կա \(25\) աշակերտ:
 
Թիվն իր տոկոսի միջոցով գտնելու համար պետք է
1) տոկոսն արտահայտել սովորական կոտորակի տեսքով,
2) տրված թիվը բաժանել ստացված կոտորակի վրա:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012