ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Մեկ անհայտով հավասարման լուծումը
Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում:
 
Լուծել հավասարումը նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ կստանանք ճիշտ հավասարություն:
Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում կամ արմատ:
Հավասարումները լուծելիս օգտագործում ենք հետևյալ հատկությունները:
 
1) Եթե հավասարության երկու մասերին գումարել կամ նրանցից հանել նույն թիվը, հավասարությունը չի փոխվի:  
2) Եթե հավասարության երկու մասերը բազմապատկենք նույն թվով կամ բաժանենք նույն, զրոյից տարբեր թվի վրա, հավասարությունը չի փոխվի: 
Օրինակ
Լուծենք x12=6 հավասարումը:
 
Հավասարման երկու մասերին գումարենք 12: Ստանում ենք՝
 
x12+12=6+12x=18
Օրինակ
Լուծենք 4x+3=0 հավասարումը:
 
Հավասարման երկու մասերից հանենք 3: Ստանում ենք՝
 
4x+33=34x=3
 
Հիմա հավասարման երկու մասերիը բաժանենք 4-ի: Ստանում ենք՝
 
4x4=34x=34
Ձևակերպենք հավասարում լուծելու կանոնը:
1) Եթե կան փակագծեր, ապա պարզեցնում ենք հավասարումը՝ բացելով փակագծերը:
 
2) Հավասարման անհայտը պարունակող անդամները տեղափոխում ենք ձախ մաս, իսկ մնացած անդամները՝ աջ մաս:
 
3) Հավասարման աջ և ձախ մասերում կատարում ենք թվաբանական գործողություններ և լուծում ստացված պարզագույն հավասարումը:
Օրինակ
Լուծենք 2x+3=43x հավասարումը:
 
Բացենք փակագծերը՝ 2x+6=43x
 
Անհայտները տեղափոխենք ձախ մաս, մնացածը՝ աջ՝ 2x+3x=46
 
Կատարենք գործողությունները և լուծենք ստացված հավասարումը՝
 
5x=10x=2
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: