Մեթոդական հանձնարարականներ

Ուսումնական ձեռնարկներ

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Պատմություն: Նախադասություն Պատմություն:Նախադասություն

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Գտի՛ր պակասող դրվագը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Սովորողները պատմություն են հորինում թեմատիկ նկարի շուրջ: Նրանք որոշում են, թե որ դրվագներից է բաղկացած նկար-պատմությունը և նշում այն դրվագը, որը պակասում է թեմատիկ նկարում:
2. Գտի՛ր տարբերությունը 3 տեսակ - վերլուծական հեշտ 2Մ. Առաջադրանքի կատարումը համադրելու և հակադրելու, այսինքն՝ համեմատելու մտավոր գործողություն է, որը շատ արդյունավետ է կրտսեր դպրոցականի իմացական ակտիվության խթանման և նրա ընդհանրացնող մտածողության զարգացման համար: Սովորողները պետք է նշեն, թե որ զույգի նկարներն են միմյանցից տարբերվում:
3. Ո՞ր դրվագն է առանձնացված 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Սովորողները պատմություն են հորինում թեմատիկ նկարի շուրջ: Նրանք որոշում են, թե որ դրվագներից է բաղկացած նկար-պատմությունը և նշում այն դրվագը, որն առանձնացված է տրված նկար-պատմությունից: Այդպիսով, առաջադրանքը զարգացնում է երեխաների՝ նախադասությունները պատմությունից առանձնացնելու ունակությունները:
4. Գտի՛ր «ավելորդը» 3 տեսակ - վերլուծական միջին 3Մ. Առաջադրանքի կատարման համար սովորողներն ուշադիր դիտում են նկար-պատմությունը, տրված նկար-նախադասությունները և նշում այն նկար-նախադասությունը, որն «ավելորդ է», այսինքն՝ առանձնացված չէ այդ նկար-պատմությունից:
5. Ո՞ր գծապատկերն է համապատասխանում 3 տեսակ - վերլուծական միջին 4Մ. Պատմության գծապատկերը մեծ ուղղանկյուն է, որը բաժանված է մասերի: Նախադասության գծապատկերն ուղղանկյուն է, որի սկիզբը տրվում է մի փոքր հոծ գծով և բարձր (քանի որ նախադասությունը սկսվում է մեծատառով): Իսկ ուղղանկյան վերջում դրվում է երկու կետ (վերջակետ):
6. Ուշադի՛ր դիտիր նկարը 1 տեսակ - ճանաչողական միջին 4Մ. Առաջադրանքը նպաստում է դիտողունակության զարգացմանը: Երեխաները, հաշվելով պահանջվող առարկաների քանակը, նաև զարգացնում են հաշվողական կարողությունները: Նրանք, ոչ միայն հաշվում են, այլև պատմություններ են հորինում նկարի շուրջ՝ զարգացնելով երևակայությունը և ստեղծագործական կարողությունները:
7. Ընտրի՛ր համապատասխան նկար-նախադասությունը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Երեխան պետք է գտնի այն ընդհանուր զուգորդական կապը, որով այդ պատկերները խմբավորվել են: Ապա նշի այն պատկերը, որը նույնպես զուգորդվում է այդ պատկերների հետ և կարելի է տեղադրել դատարկ վանդակում:
8. Նկար-պատմություն: Նկար-նախադասություն 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Առաջադրանքի կատարումը կնպաստի, որ սովորողներն ավելի լիարժեք ընկալեն նկար-պատմության և նկար-նախադասության տարբերությունները: Հասկանան, որ նկար-նախադասությունները նկար-պատմության մասերն են: Սովորողները պետք է նշեն այն նկարների զույգը, որի նկար-նախադասությունն առանձնացված է նկար-պատմությունից:
9. Դասավորի՛ր ճիշտ հաջորդականությամբ 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Սովորողը պետք է նշի այն շարքը, որտեղ նկարները դասավորված են տրամաբանական հաջորդականությամբ: