Պատճառ և հետևանք
Խոսքում երևույթների ու գործողությունների կապը հասկանալու համար շատ կարևոր է պարզել դրանց պատճառը և հետևանքը:
Պատճառը այն գործողությունն է, որը առաջ է բերում մի ուրիշ գործողություն: Այս երկրորդ գործողությունը հետևանքն է, այսինքն՝ հետևանքն այն է, ինչ կատարվում է որևէ պատճառով:
Այսպես՝
Գետը վարարել է, որովհետև մի քանի շաբաթ շարունակ հորդառատ անձրևներ են տեղացել:

Պատճառ՝ Մի քանի շաբաթ շարունակ հորդառատ անձրևներ են տեղացել:
Հետևանք՝ Գետը վարարել է:
 
Այսինքն՝ անձրևները պատճառ են դարձել, որ գետը վարարի: Գետի վարարելը անձրևների հետևանքն է:
 
Պատճառը սովորաբար հաջորդում է որովհետև, քանի որ բառերին, նախորդում պատճառով բառին (որովհետև անձրևներ են տեղացել, քանի որ անձրևներ են տեղացել, տեղացած անձրևների պատճառով):
Հետևանքը կարող է հաջորդել ուստի, հետևաբար բառերին, այդ պատճառով բառակապակցությանը (ուստի գետը վարարել է, այդ պատճառով գետը վարարել է):