Փաստ և կարծիք
Այն, ինչ հաստատված է փորձով կամ կարող է ստուգվել, կոչվում է փաստ:
Օրինակ՝ Առյուծի մորթը դեղնավուն է և միագույն:
Սա փաստ է: Այդիպիսի մորթ ունեն բնության մեջ, կենդանաբանական այգիներում եղած առյուծները: Դա են հաստատում նաև առյուծների լուսանկարները:
Այն, ինչ մարդ մտածում է, զգում է կամ հավատում է, որ այդպես է, կոչվում է կարծիք:
Օրինակ՝ Կենդանաբանական այգում պահվող առյուծները վտանգավոր չեն:
Սա կարծիք է: Այսպես մտածողները կարծում են, որ ճաղավանդակից այն կողմ գտնվող առյուծը չի կարող վնասել մարդկանց:
Բայց ուրիշները այլ կարծիք կարող են ունենալ: Օրինակ՝ կենդանաբանական այգում պահվող առյուծները նույնպես վտանգավոր են: Չէ՞ որ ճաղավանդակի հետևում գտնվող առյուծը ևս կարող է վնասել մարդկանց, եթե հանկարծ դուրս փախչի վանդակից, կամ եթե մարդիկ, օրինակ, ձեռքը ճաղավանդակից ներս մտցնեն: