Կարդա՛ պատմությունը:
  
https___userscontent2.emaze.com_images_b85347e7-6e79-49e8-ae62-cc9a859ccb72_c82054387f5be4812452f4847e98cb3c.png
  
Առյուծ և մարդ

Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, իսկ նրա կողքով զարհուրած փախչում էին տարբեր գազաններ: Երբ առյուծը հարցրեց, թե ում ահից են փախչում, գազանները պատասխանեցին:
- Փախի՛ր և դու, որովհետև գալիս է մարդը: Կգա, կտեսնի քեզ և վայ կլինի քեզ:
Եվ ահա հանդից եկավ մի հողագործ մարդ: Առյուծն ասաց.
- Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին:
- Այո՛, ես եմ:
Առյուծն առաջարկեց կռվել: Մարդն ասաց.
- Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ քեզ կապեմ, որ չփախչես, մինչև զենքերս բերեմ, որ կռվենք:
Առյուծն ասաց.
- Երդվի՛ր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:
Մարդը երդվեց, և առյուծն ասաց.
- Հիմա կապի՛ր ինձ և գնա՛, շուտ վերադարձիր:
Մարդը առյուծին պինդ կապեց ծառին, ծառից մի հաստ ճյուղ կտրեց ու սկսեց զարկել առյուծին:
Եվ առյուծը գոչեց.
- Եթե դու մարդ ես, զարկի՛ր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:

(Ըստ Վարդան Այգեկցու)
 
Թավ գրված նախադասությանը տեքստի մտքից բխող բառե՛ր ավելացրու: Ընտրի՛ր տրվածներից:
 
Եթե դու մարդ ես,զարկի՛ր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:
Աղբյուրները
https://res.cloudinary.com/emazecom/image/fetch/c_limit,a_ignore,w_360,h_360/https%3A%2F%2Fuserscontent2.emaze.com%2Fimages%2Fb85347e7-6e79-49e8-ae62-cc9a859ccb72%2Fc82054387f5be4812452f4847e98cb3c.png