Ըստ տեքստի՝ գտի՛ր ընդհանրությունները և տարբերությունները:
  
Վագրը կատուների ընտանիքին պատկանող գիշատիչ է: Վագրի մորթը կարմրավուն է, ծածկված է բծերով: Սնվում է հիմնականում սմբակավորներով: Միայնակ որսի է դուրս գալիս գիշերով և որսի վրա գաղտնաբար հարձակվում է թաքստոցից. կամացուկ մոտենում է նրան հետևից և մոտ տարածությունից մի քանի հսկա ցատկով բռնում զոհի կոկորդից: Վագրը կարող է հարձակվել ավելի փոքր գիշատիչների վրա՝ հնարավոր մրցակիցներց ազատվելու համար, շատ քաղցած ժամանակ կարող է նաև ուտել միսը:

Վագրի ցեղակից առյուծի մորթը դեղնավուն է և միագույն: Արու առյուծը փարթամ բաշ ունի: Սնվում է սմբակավոր խոշոր կաթնասուններով. փոքր կաթնասուններ (կապիկներ, նապաստակներ) չի որսում: Կարող է սպանել նաև իր գիշատիչ հակառակորդներին, սակայն հազվադեպ է դրանց միսն ուտում: Խմբով որսի է դուրս գալիս մութն ընկնելուց հետո՝ հաճախ հարձակվելով կենդանիների հոտերի վրա: Էգ առյուծները շրջապատում են հոտը, իրարանցում առաջ բերում, այնուհետև ամենաթույլին հետապնդելով մոտեցնում այն տեղին, որտեղ սպասում են ցեղակիցները, և խեղդում են նրան:
(ըստ հանրագիտարանների)
 
tiger_png-.png
lion_PNG23270.png
վագր
առյուծ
 
որսի է դուրս գալիս մենակ                                        
կատվազգի է
Աղբյուրները
 
https://img.wallpapersafari.com/desktop/1920/1080/53/15/2KidNM.png
https://www.yourmomhatesthis.com/images/2016/12/Lion-PNG-Clipart.png