Տեսություն

Հայերենի հնչյունները և դրանց դասակարգումը
Հնչյունը լեզվի ամենից փոքր արտասանական միավորն է. հնչյունն արտասանում ենք և լսում:
Երբ հնչյունները միացնում ենք, դնում ենք կողք կողքի, ստացվում է բառ:
Օրինակ
Պ Ա Տ - պատ, Գ Ա Ր ՈՒ Ն - գարուն
Բառերը, երբ դնում ենք կողք կողքի, ստանում ենք նախադասություն: Նախադասությունը ձևավորում է ամփոփ միտք և ունի հնչերանգային ավարտվածություն։
Օրինակ
Ես սիրում եմ գարունը:
Երբ նախադասություններն ենք իրար հետևից և որոշակի տրամաբանությամբ շարում, ստացվում է խոսք:
Օրինակ
Ամեն մարդ ունի իր մայրենի լեզուն: Հայերիս մայրենի լեզուն հայերենն է:
Այս օրինակում մենք ունենք ամբողջական խոսք, որը կազմված է երկու նախադասությունից, \(12\) բառից և \(51\) հնչյունից:
Հայերենի հնչյունները բաժանվում են երկու խմբի՝ ձայնավոր և բաղաձայն հնչյուններ:
Հնչյունաբանությունն ուսումնասիրում է տվյալ լեզվի հնչյունները, դրանց տեսակները և արտասանության եղանակները:
Հնչյուն և տառ
 

Գրավոր խոսքում հնչյունի պայմանական նշանը տառն է: Տառը կարդում ենք և գրում:
Որևէ լեզվի տառերի հաջորդական դասավորվածությունը կոչվում է այբուբեն (անունն առաջացել է հայերենի առաջին երկու տառերի անուններից` Ա-այբ, Բ- բեն:
ԱՅԲՈՒԲԵՆ
Այս բառը հայերենի բառապաշար է մտել հունարեն բառի պատճենման արդյունքում (ալֆաբեթ` ալֆա +բեթա` հունական այբուբենի առաջին երկու տառերի անունները): Ճիշտ այդ ձևով է ստեղծվել հայերեն այբուբեն (այբ+ու+բեն) բառը: 
Այբուբենը լեզվի հնչյունների համար ստեղծված գրային նշանների համակարգ է, որի մեջ դրանք ներկայանում են որոշակի, ընդունված դասավորությամբ:
Մեսրոպյան այբուբենն ուներ \(36\) տառ: Այն սկսվում էր Ա-ով և ավարտվում Ք տառով: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն առանց էական փոփոխության մեզ ծառայում է շուրջ \(1700\) տարի: \(12\)-րդ դարում անհրաժեշտության բերումով հայոց այբուբենը համալրվեց ևս երկու տառով՝ օ, ֆ: 

Հայոց այբուբենի տառերը գործածվել և այժմ էլ մասամբ գործածվում են թվային արժեքներով: \(36\) տառերը համակարգված են չորս շարքով. առաջին շարքում միավորներն են, երկրորդում՝ տասնավորները, երրորդում՝ հարյուրավորները, չորրորդում՝ հազարավորները: Այսպես՝
 
Ա - \(1\) Ժ -  \(10\)  Ճ - \(100\) Ռ - \(1000\)
Բ - \(2\) Ի -  \(20\) Մ -  \(200\) Ս - \(2000\)
Գ - \(3\)Լ -  \(30\) Յ -  \(300\)Վ - \(3000\)
Դ - \(4\)Խ - \(40\)Ն -  \(400\)Տ - \(4000\)
Ե -  \(5\)Ծ -  \(50 \) Շ -  \(500\)Ր - \(5000\)
Զ -  \(6\) Կ – \(60\)Ո - \(600\) Ց - \(6000\)
Է  - \(7\)
Հ – \(70\)Չ - \(700\) Ւ - \(7000\)
Ը -  \(8\)Ձ – \(80\)Պ - \(800\)Փ - \(8000\)
Թ - \(9\)Ղ – \(90\)Ջ - \(900\)Ք  - \(9000\)
  
Եթե, օրինակ, ցանկանում ենք գրել \(1915\) թիվը, ապա նախ գրում ենք հազարավորը ցույց տվող տառը, ապա` հարյուրավորը, տասնավորը և վերջապես՝  միավորի տառը, այսինքն՝ ՌՋԺԵ: \(2009\) թվի տառային համարժեքն է՝  ՍԹ:

Հայերեն տառերն ունեն իրենց անունները:  
                          
Ա — Այբ Ժ — Ժե Ճ — ՃեՌ — Ռա
և — Եվ
Բ — ԲենԻ — ԻնիՄ — Մեն Ս — Սե Օ — Օ
Գ — Գիմ  Լ — Լյուն  Յ — Հի Վ — ՎեվՖ — Ֆե
Դ — Դա
Խ — Խե
Ն — ՆուՏ — Տյուն
 
Ե — Եչ Ծ — ԾաՇ — ՇաՐ — Րե
 
Զ — Զա Կ — Կեն Ո — ո Ց — Ցո
 
Է — ԷՀ — Հո Չ — ՉաԻ(ւ) — Վյուն
 
Ը — Ըթ Ձ — Ձա   Պ — ՊեՓ — Փյուր
 
Թ — ԹոՂ — ՂատՋ — ՋեՔ — Քե 
 
Հայերենի յուրաքանչյուր հնչյուն ունի իր տառը: Սակայն կան շեղումներ.

1. \(է\) հնչյունի համար ունենք \(է\) և \(ե\) տառերը,           
2. \(օ\) հնչյունի համար՝ \(օ\) և \(ո\) տառերը,
3. \(յէվ\) կամ \(էվ\) հնչյունախմբերի համար՝ \(և /Եվ/\) տառը,
4. կան նաև չարտասանվող, բայց գրվող տառեր. \(հ\)-ն չի լսվում, բայց գրվում է աշխարհ, խոնարհ, շնորհ, ճանապարհ բառերում,
5. կան արտասանվող հնչյուններ, որոնք չեն գրվում՝
• երկու բաղաձայնների միջև \(ը\) հնչյունը լսվում, բայց չի գրվում՝ կտրտել, արտասանվում է՝ \(ԿԸՏԸՐՏԷԼ\), Մկրտիչ, արտասանվում  է՝ \(ՄԸԿԸՐՏԻՉ\).
• երկու ձայնավորների միջև յ հնչյունը լսվում, բայց չի գրվում՝ գրեի, արտասանվում է՝ \(ԳՐԵՅԻ\), Գայանեից, արտասանվում է՝ \(ԳԱՅԱՆԵՅԻՑ\), վերարկուով, արտասանվում է՝ \(ՎԵՐԱՐԿՈՒՅՈՎ\) և այլն:
• բառասկզբում լսվող յէ-ն գրվում է մեկ տառով՝ ե. երազ, արտասանվում է՝ \(ՅԷՐԱԶ\). երեկո, արտասանվում է՝ \(ՅԷՐԷԿՕ\).
• բառասկզբում լսվող վօ-ն գրվում է մեկ տառով՝ ո. որս, արտասանվում է՝ \(ՎՕՐՍ\). ոզնի, արտասանվում է՝ \(ՎՕԶՆԻ\):