![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ներատոմային մասնիկներ
Ատոմի կառուցվածքի միջուկային և մոլորակային մոդելների բացահայտումից հետո կարևորագույն խնդիր դարձավ ներատոմային մասնիկների բացահայտումը։
![Neutron_electron_proton.png](https://resources.cdn.imdproc.am/df18dae5-3d61-485e-a465-c4d57be3a4a4/Neutron_electron_proton.png)
Պրոտոնները և նեյտրոնները գտնվում են միջուկում, իսկ էլեկտրոնները՝ միջուկաշուրջ տարածությունում:
![shutterstock_199887248.jpg](https://resources.cdn.imdproc.am/1718de17-9868-45c3-bb52-bedb1eb5fbfd/shutterstock_199887248.jpg)
Դեռևս \(1886\) թ․ բացահայտվել էր պրոտոնը:
![artsfon.com-94312.jpg](https://resources.cdn.imdproc.am/687c128b-4c27-41fb-a8a8-386723e24a69/artsfon.com-94312.jpg)
\(1887\) թ․ Թոմսոնը փորձով որոշել էր էլեկտրոնի հարաբերական լիցքը և զանգվածը։
![diamond2.jpg](https://resources.cdn.imdproc.am/3dcf3098-f7b5-4ec7-ac3d-21d4f043cf34/diamond2.jpg)
Չափազանց կարևոր էր նեյտրոնի բացահայտումը \(1932\) թվին։
![shutterstock_473215402.jpg](https://resources.cdn.imdproc.am/41819318-3f7d-477c-812b-9fa64c565ac8/shutterstock_473215402.jpg)
Ներկայումս հայտնի են բազմաթիվ ներատոմային և տարրական մասնիկներ, որոնցից, ներկա դասընթացի շրջանակներում, կարևոր են`
* պրոտոնը` \(p\), որի զանգվածը մեկ զ.ա.մ. է, իսկ հարաբերական լիցքը՝ \(+1:\) Ի դեպ հունարեն «պրոտոն» բառը նշանակում է առաջին, ամենակարևոր:
* նեյտրոնը՝ \(n\), որի զանգվածը նույնպես մեկ զ.ա.մ. է, լիցք չունի:
Պրոտոնները և նեյտրոնները գտնվում են ատոմի միջուկում, իսկ էլեկտրոնները՝ միջուկաշուրջ տարածությունում:
* Էլեկտրոնի զանգվածը շատ փոքր է՝ \(1/1823\) զ.ա.մ., իսկ հարաբերական լիցքը \(-1\) է:
Ստորև բերված նկարում պատկերված է պրոտոնի նեյտրոնի և էլեկտրոնի զանգվածների հարաբերակցությունը:
![3-03.png](https://resources.cdn.imdproc.am/b24de0ee-039b-4834-a11a-0273e70245d2/3-03-w400.png)
Ինչպես երևում է նկարից, էլեկտրոնի զանգվածը \(1823\) անգամ փոքր է պրոտոնի զանգվածից, և այդ պատճառով, հաճախ անտեսվում է:
Ներատոմային մասնիկների լիցքերի համեմատումը բերված է հաջորդ ծաղրանկարում:
Ռադիոակտիվ իզոտոպների տրոհման ժամանակ առաջանում են նաև այլ տարրական մասնիկներ, որոնցից կարևոր են ալֆա- և բետա- մասնիկները, որոնք, ի դեպ, ներատոմային մասնիկներ չեն համարվում:
Ալֆա-մասնիկը հելիումի ատոմի միջուկն է, կազմված է երկու պրոտոնից և երկու նեյտրոնից:
![shutterstock_111779942.jpg](https://resources.cdn.imdproc.am/5d52de27-ffac-48d2-84e2-bb9431277f2b/shutterstock_111779942.jpg)
![shutterstock_338835878.jpg](https://resources.cdn.imdproc.am/6e3040a0-886a-4fd2-b22f-7a4e3d197914/shutterstock_338835878-w319.jpg)
Հելիումի ատոմ ալֆա-մասնիկ
Բետա-մասիկներն ունեն նույն լիցքը և զանգվածը, ինչ էլեկտրոնները:
Ամփոփ աղյուսակով ներկայացնենք վերոհիշյալ տարրական մասնիկների նկարագիրը.
Անվանումը | Նշանը | Լիցքը | Զանգվածը զ.ա.մ. | Գրման ձևը |
պրոտոն | \(p\) | +1 | 1 | |
նեյտրոն | n | 0 | 1 | |
էլեկտրոն | e | -1 | \(1/1823\) | |
ալֆա-մասնիկ | +2 | 4 | ||
բետա-մասնիկ | -1 | 1/1823 |
Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010