Առաջադրանքի/խնդրի պայմանը

6Մ.
Եվ՛ իոնային, և՛ կովալենտային կապեր պարունակող ներկայացված միացություններից՝ Na2O2,KMnO4,KClO3, մեկը կիրառվում է սուզանավերում՝ անձնակազմի շնչառության հետևանքով օդում ավելացող ածխաթթու գազի կլանման և ծախսված թթվածնի մասնակի լրացման համար:
 
520268_67_1496406968_927pxdeltaclasssubmarinefiringssn18dia(1).jpg
 
Ընտրի՛ր այդ միացության քիմիական բանաձևը և հաշվի՛ր.
 
1. Որքա՞ն է թթվածին տարրի ատոմների մոլային բաժինը (%) քո ընտրած նյութի մոլեկուլում:
 
2. Ի՞նչ ծավալով (լ,ն.պ.) թթվածին կարելի է ստանալ 167.7 գրամ զանգվածով քո ընտրած նյութի նմուշի և ածխաթթու գազի փոխազդեցությունից: (Պատասխանը գրել հազարերորդական թվի ճշտությամբ):
 
3. Քանի՞ գրամով կտարբերվեն ելային և վերջնական պինդ նյութերի զանգվածները:   
 
Պատասխան 1.      
 
Պատասխան 2.    
 
Պատասխան 3.