Առաջադրանքի/խնդրի պայմանը

4Մ.
NaCl և AgCl չոր աղերի խառնուրդը լուծել են ջրում, չլուծված մասը զտել (ֆիլտրել) և առանձնացրել են: Ֆիլտրատին ավելացրել են բավարար քանակով արծաթի նիտրատ և առաջացած նստվածքը կրկին զտել:
 
Պարզվել է, որ երկրորդ անգամ առաջացած նստվածքի զանգվածը 3.89 անգամ մեծ է առաջին զտումից ստացված պինդ նյութի զանգվածից:
 
1. Որքա՞ն է NaCl-ի մոլային բաժինը (%) աղերի ելային խառնուրդում (հարյուրերորդական թվի ճշտությամբ):
 
2. Որքա՞ն է ծախսված արծաթի նիտրատի զանգվածը (գ), եթե AgCl-ի քանակը աղերի ելային խառնուրդում մեկ մոլ է:
 
Պատասխան 1.  %
 
Պատասխան 2.