ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Ջրածինը անհոտ, անգույն, օդից \(14,5\) անգամ թեթև գազ է:
Ջրում գործնականորեն չի լուծվում (սովորական պայմաններում \(100\) լ ջրում լուծվում է \(2\) լ ջրածին, հեղուկանում է՝ \(-253° C\):
Սովորական պայմաններում ջրածին պարզ նյութը՝ , փոխազդում է միայն ֆտորի հետ, իսկ քլորի հետ՝ լույսի ազդեցության տակ: Բազմաթիվ քիմիական տարրերի ատոմների հետ այն փոխազդում է տաքացման պայմաններում:

ջրածնnվ լցված օճառի պղպջակ
1. Ջրածնի փոխազդեցությունը մետաղների հետ
Բարձր ջերմաստիճանում ջրածինն անմիջականորեն փոխազդում է որոշ մետաղների հետ (հիմնականում ալկալիական և հողալկալիական)՝ առաջացնելով մետաղների հիդրիդներ:
Օրինակ 1՝

նատրիումի հիդրիդ
Օրինակ 2՝

կալցիումի հիդրիդ
Հիդրիդները սպիտակ, իոնային կապերով, բյուրեղային նյութեր են:
Մետաղների հիդրիդները ջրում հեշտությամբ քայքայվում են՝ առաջացնելով համապատասխան ալկալի և ջրածին:
Օրինակ՝

կալցիումի հիդրիդի և ջրի փոխազդեցությունը
Մետաղների հետ փոխազդելիս ջրածնի ատոմը վերածվում է հիդրիդ իոնի՝
2. Ջրածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ
Օրինակ ՝
ռեակցիայի արգասիքն է՝ քլորաջրածին:
Բ) Ծծմբի հետ տաքացման պայմաններում առաջանում է ծծմբաջրածին՝
Գ) Ազոտի հետ առաջանում է ամոնիակ միայն կատալիզատորի ներկայացմամբ, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում՝
Ջրածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ կարելի է ներկայացնել հետևյալ ընդհանուր ուրվագրով՝
3. Ջրածնի փոխազդեցությունը մետաղների օքսիդների հետ
Ջրածինն օգտագործվում է խիստ արժեքավոր որոշ մետաղների օքսիդներից՝ ազատ վիճակում մետաղ ստանալու համար:
Օրինակ՝

վոլֆրամի (VI) օքսիդ վոլֆրամ
Ջրածնի փոխազդեցությունը մետաղների օքսիդների հետ կարելի է ներկայացնել հետևյալ ուրվագրով՝