![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
![Screenshot_2.png](https://resources.cdn.imdproc.am/e9b02d62-35c4-4abf-a196-0a3e876a2e48/Screenshot_2.png)
Մոլեկուլում -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:
1.Հիմնային օքսիդներ՝ և այլն:
Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են:
Եթե օքսիդ առաջացնող տարրը ալկալիական կամ հողալկալիական մետաղ է կամ այլ մետաղ է, որը ցուցաբերում է այդ օքսիդում նվազագույն վալենտականություն (I,II),ապա օքսիդը որպես կանոն հիմնային է:
![1916745.jpeg](https://resources.cdn.imdproc.am/74efc578-6123-410d-85c9-35480e08871b/1916745.jpeg)
![oksid-kalcija.jpg](https://resources.cdn.imdproc.am/8830fd35-0541-4122-8869-e56aefe3900c/oksid-kalcija.jpg)
նատրիումի օքսիդ՝ կալցիումի օքսիդ՝
![cuo-6-big.jpg](https://resources.cdn.imdproc.am/12a6ee7a-4368-42af-9821-a0d9eedacc63/cuo-6-big.jpg)
![download.jpg](https://resources.cdn.imdproc.am/2ae5d33f-a3b5-401f-ad21-78717c4cfe03/download.jpg)
պղնձի (\(II\)) օքսիդ՝ պղնձի (\(I\)) օքսիդ՝
![200px-Iron(II)_oxide.jpg](https://resources.cdn.imdproc.am/7af8305f-4e07-458e-9f75-5a3abf01dcdf/200px-Iron%28II%29_oxide.jpg)
![8-6-1m.jpg](https://resources.cdn.imdproc.am/53edcd89-fa66-4ca4-9952-4b6e45e7bbaa/8-6-1m.jpg)
երկաթի (\(II\)) օքսիդ՝ մանգանի (\(II\)) օքսիդ՝
2. Թթվային օքսիդներ՝ և ալն:
Թթվային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները թթուներ են:
Եթե օքսիդ առաջացնող տարրը ոչ մետաղ է, ապա այդ օքսիդը հիմնականում՝ թթվային է:
Եթե օքսիդ առաջացնող տարրի ատոմը ցուցաբերում է մետաղական հատկություն և առավելագույն վալենտականություն (V-VIII), ապա oքսիդը թթվային է:
![Screenshot_1.png](https://resources.cdn.imdproc.am/98390d3d-f896-463c-8b55-1debf879277b/Screenshot_1.png)
![635222.jpeg](https://resources.cdn.imdproc.am/82df4613-e27b-4dec-a760-b71cdd438d91/635222.jpeg)
ֆոսֆորի (\(V\)) օքսիդ՝ քրոմի (\(VI\)) օքսիդ՝
3.Երկդիմի (ամֆոտեր) օքսիդներ՝ և այլն:
Նյութերը, որոնք ցուցաբերում են և թթվային, և հիմնային հատկություններ,անվանվում են երկդիմի (ամֆոտեր):
Եթե օքսիդ առաջացնող տարրը ցուցաբերում է մետաղական հատկություններ և բարձր վալենտականություն (III, IV), ապա օքսիդը երկդիմի է:
![download.jpg](https://resources.cdn.imdproc.am/a14767b5-bb8e-4785-b8d4-81e434f80697/download.jpg)
![Screenshot_2.png](https://resources.cdn.imdproc.am/d887ac89-0fa5-4fba-9628-3fafb00902d5/Screenshot_2.png)
ալյումինի օքսիդ՝ ցինկի օքսիդ՝
![Screenshot_3.png](https://resources.cdn.imdproc.am/d215062b-8142-4313-a9a1-3b2d9f27916d/Screenshot_3.png)
![images.jpg](https://resources.cdn.imdproc.am/22b77fb3-eb95-4b30-a765-aeb758736dfc/images.jpg)
քրոմի (\(III\)) օքսիդ՝ բերիլիումի օքսիդ՝
4.Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդներ` և այլն
Ոչ մետաղների օքսիդները, որոնք թթուների ու հիմքերի հետ սովորական պայմաններում չեն փոխազդում, կոչվում են անտարբեր օքսիդներ:
![silicon_monoxide.jpg](https://resources.cdn.imdproc.am/4db15d33-7484-4387-a7ca-c34e3d16c553/silicon_monoxide.jpg)
![images (1).jpg](https://resources.cdn.imdproc.am/ba0aec93-2372-4243-8464-836768c3e3c0/images%20%281%29.jpg)
սիլիցիումի (\(II\)) օքսիդ՝ ածխածնի (\(II\)) օքսիդ՝
Օքսիդների ստացման եղանակները
Օքսիդներն ստացվում են.
1. թթվածնի հետ պարզ և բարդ նյութերի փոխազդեցությունից (հիմնականում`տաքացնելիս).
2. թթվածին պարունակող որոշ բարդ նյութերի՝ տաքացման պայմաններում քայքայվելիս.
3.աղի ու թթվի փոխազդեցությունից.