Թթուները բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
Բոլոր թթուների ջրային լուծույթները թթու համ ունեն և դրանք օժտված են նույնանման հատկություններով՝ իրենց բաղադրիչ տարրի՝ ջրածնի շնորհիվ:
Ուշադրություն
Եղիր զգոն: Ոչ բոլոր թթուների լուծույթները կարելի է համտեսել. դրանց մեջ հանդիպում են հյուսվածքներ քայքայողներ, նույնիսկ թունավորներ:
Թթուները մեծ տարածվածություն ունեն բնության մեջ: Օրինակ՝ կիտրոնում պարունակվում է կիտրոնաթթու, խնձորի մեջ՝ խնձորաթթու, թրթնջուկի տերևներում՝ թրթնջկաթթու:



Մրջունները «թշնամիներից» պաշտպանվելու նպատակով արտաթորում են մրջնաթթվի կծու կաթիլներ:
Այս նույն թթուն արկա է եղինջի տերևների «խայթող» մազիկներում:

Ցանկացած թթվի մոլեկուլի բաղադրությունը, անկախ ծագումից (օրգանական, կամ հանքային), արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝ , որտեղ \(R\)-ը թթվային մնացորդն է, \(n\)-ը՝ ջրածնի ատոմների թիվը:
Թթվային մնացորդներն ունեն որոշակի բաղադրություն և վալենտականություն, վերջինս որոշվում է ըստ մետաղներով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թվի:
Որոշ հանքային թթուների և թթվային մնացորդների անվանումները
Թթվի անվանումը | Թթվի բանաձևը | Թթվային մնացորդի բանաձևը | Թթվային մնացորդի անվանումը |
| Ֆտորաջրածնային (պլավիկյան) | Ֆտորիդ | ||
| Քլորաջրածնային(աղղաթթու) | Քլորիդ | ||
| Բրոմաջրածնային | Բրոմիդ | ||
| Ածխաթթու | Կարբոնատ | ||
| Սիլիկաթթու | Սիլիկատ | ||
| Ազոտական | Նիտրատ | ||
Օրթոֆոսֆորական (ֆոսֆորական) | Ֆոսֆատ | ||
| Ծծմբական | Սուլֆատ | ||
| Ծծմբային | Սուլֆիտ | ||
| Ծծմբաջրածնային | Սուլֆիդ |
Թթուների դասակարգումը

1.Թթուները դասակարգվում են ըստ բաղադրության՝ ըստ թթվի մոլեկուլում թթվածին տարրի ատոմների առկայության:
| Թթվածնային | Անթթվածնային |
| Ծծմբական թթու՝ | Քլորաջրածնային՝ \(HCl\) |
| Ազոտական թթու՝ | Ֆտորաջրածնային՝ \(HF\) |
| Ածխաթթու՝ | Յոդաջրածնային՝ \(HJ\) |
| Ծծմբային թթու՝ | Բրոմաջրածնային՝ \(HBr\) |
2. Թթուները դասակարգվում են ըստ հիմնայնության՝ ըստ մետաղի ատոմով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թվի:
| Հիմնայնություն | Թթուների բանաձևեր |
| Միահիմն | \(HF\), \(HCl\), \(HI\), |
| Երկհիմն | |
| Եռահիմն |
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան ,Քիմիա 8 Երևան 2014