![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Դիսոցման աստիճան, թույլ և ուժեղ էլեկտրոլիտներ:
Էլեկտրոլիտի դիսոցման աստիճանը էլեկտրոլիտի տրոհված մոլեկուլների թվի՝ և լուծված էլեկտրոլիտի մոլեկուլների թվի` հարաբերությունն է.
Դիսոցման աստիճանը կախված է էլեկտրոլիտի բնույթից:
Ուժեղ են այն էլեկտրոլիտները, որոնք ջրում լուծելիս գրեթե լրիվ դիսոցվում են իոնների:
![5a206e0d.png](https://resources.cdn.imdproc.am/900073c6-f26a-481e-ba82-2b47f67af4c3/5a206e0d.png)
![sgtrsjrtmkrterhwer.jpg](https://resources.cdn.imdproc.am/87fdaa52-12ce-467c-9500-90f1281ef3e7/sgtrsjrtmkrterhwer.jpg)
Ուժեղ էլեկտրոլիտների դիսոցման աստիճանը մոտ է մեկին (կամ՝ \(100\) %-ին):
Ուժեղ էլեկտրոլիտները նոսրացնելիս էլեկտրահաղորդականությունը մեծանում է չնչին չափով, այն էլ իոնների շարժման արագության մեծացման հաշվին:
Էլեկտրահաղորդականություն ստուգող սարքի լամպը գրեթե նույն պայծառությամբ է վառվում ուժեղ էլեկտրոլիտի թե՛ խիտ, և թե՛ նոսր լուծույթներում:
![7787008.png](https://resources.cdn.imdproc.am/edbf9d8b-e334-4e5a-aeec-4a98a83c17a0/7787008.png)
![7787008.png](https://resources.cdn.imdproc.am/d1803fe4-811f-4dad-8ee4-6e01e32336be/7787008.png)
ուժեղ էլեկտրոլիտի խիտ լուծույթ ուժեղ էլեկտրոլիտի նոսր լուծույթ
Ուժեղ էլեկրոլիտների շարքում են դասվում.
*բոլոր լուծելի աղերը. օրինակ.
![5ad8e3c129b5c7e54e195edfd7a444b4.jpg](https://resources.cdn.imdproc.am/4d599af1-85ce-4a19-9aec-d1e0f7145a94/5ad8e3c129b5c7e54e195edfd7a444b4.jpg)
*որոշ թթուներ. և այլն.
Ի դեպ, եթե տարրը մի քանի թթվածնավոր թթու է առաջացնում, ապա որպես էլկտրոլիտ առավել ուժեղ է այն թթուն, որում տարրի օքսիդացման աստիճանը ավելի մեծ է:
*ալկալիները. և այլն.
Թույլ են այն էլեկտրոլիտները, որոնք ջրում լուծելիս մասամբ են դիսոցվում իոնների:
Օրինակ, եթե էլեկտրահաղորդականություն ստուգող սարքի էլեկտրոդները ընկղմենք անջուր քացախաթթվվի կամ թորած ջրի մեջ, ապա՝ լամպը չի վառվի (նկ.\(3\)). եթե նույն ձևով փորձարկենք քացախաթթվի խիտ լուծույթը, ապա կնկատենք, որ լամպը աղոտ է վառվում (նկ.\(2\)), իսկ նոսր լուծույթում՝ ավելի պայծառ է վառվում (նկ.\(1\)):
նկ\(.1\) նկ.\(2\) նկ.\(3\)
Թույլ էլեկտրոլիտների շարքին են դասվում.
*թույլ թթուները՝ և այլն
*չլուծվող հիմքերն ու ամոնիակը (ամոնիումի հիդրօքսիդը)
*ջուրը՝
![h2_be8e8cc3-b7d6-46f6-8136-a6d4feb1c9f0.jpg](https://resources.cdn.imdproc.am/18df5c47-2989-4055-a567-5cb48ea25630/h2_be8e8cc3-b7d6-46f6-8136-a6d4feb1c9f0.jpg)
![resize.jpg](https://resources.cdn.imdproc.am/14c8395f-d799-4ac9-8c48-34f708beac4d/resize.jpg)
Ջուրն աննշան չափով դիսոցվում է ջրածնի՝ և հիդրօքսիդ՝ իոնների՝ կամ՝ ավելի ճիշտ հիդրօքսոնիում՝ և հիդրօքսիդ՝ իոնների.
![image815.jpg](https://resources.cdn.imdproc.am/c2216299-d2a6-4fdb-900e-bfaef0d48c7d/image815.jpg)
![3.jpg](https://resources.cdn.imdproc.am/03042b9f-ba77-4c70-ac47-b755ecf9c830/3.jpg)
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015