![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ածխածնի քիմիական հատկությունները
![img1.png](https://resources.cdn.imdproc.am/5c232953-7cc9-48d8-aba7-e61ecf343fed/img1.png)
Ածխածինը սովորական պայմաններում որևէ նյութի հետ չի փոխազդում, սակայն տաքացնելիս փոխազդում է մի շարք պարզ և բարդ նյութերի հետ:
Ածխածնի փոխազդեցությունը պարզ նյութերի հետ
Ածխածինը փոխազդում է մետաղների և ջրածնի հետ ցուցաբերելով օքսիդացնող հատկություն:
Ածխածինը ջրածնի հետ փոխազդում է մոտ \(1000°C\)-ում, իսկ նիկել կատալիզատորի ներկայությամբ ավելի ցածր ջերմաստիճանում, ինչի արդյունքում առաջանում է մեթան՝
![1011313_1313_207.gif](https://resources.cdn.imdproc.am/b6f70149-2420-48db-8656-2a1c087810ec/1011313_1313_207.gif)
Տաքացնելիս ածխածինը փոխազդում է մեծ թվով մետաղների հետ (\(IA, IIA \) խմբի, ալյումինի)` առաջացնելով կարբիդներ`
(կալցիումի կարբիդ)
(ալյումինի կարբիդ)
Հողալկալիական մետաղների կարբիդները փոխազդում են ջրի հետ` առաջացնելով ացիտիլեն ()
Օրինակ՝
Ոչ մետաղների հետ փոխազդելիս ածխածինը հիմնականում վերականգնող հատկություն է ցուցաբերում:
Օրինակ՝
Բավարար քանակությամբ թթվածնում (ալմաստ ու գրաֆիտ) կամ օդում, ածխածինը (կոկս, ածուխ) լրիվ այրվում է՝ առաջացնելով ածխածնի \((IV)\) օքսիդ՝
Իսկ թթվածնի կամ օդի անբավարար քանակության դեպքում տեղի է ունենում թերայրում, և առաջանում է ածխածնի \((II)\) օքսիդ`
Ածխածինը փոխազդում է թթվածին պարունակող բարդ նյութերի հետ՝ դրանցից խլելով թթվածինը, այսինքն՝ ցուցաբերում է վերականգնող հատկություն:
Օրինակ՝
1. Մի շարք կարբիդ չառաջացնող մետաղների \(( Pb, Ni, Co, Sc, Mo )\) օքսիդների հետ
2. Մի շարք կարբիդ առաջացնող մետաղների \(( Ca, Ba, Sr, Na, K )\) օքսիդների հետ՝
3. Որոշ ոչ մետաղների օքսիդների հետ՝
4. Խիտ ծծմբական և ազոտական թթուների հետ՝
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015