![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Հալոգեններ՝ պարզ նյութեր:
![photo3.png](https://resources.cdn.imdproc.am/57c88a58-cabb-4a18-86a9-a534200583f5/photo3.png)
Քլորի մոլեկուլի առաջացումը
![photo2.png](https://resources.cdn.imdproc.am/1e8017e1-ed38-40b6-a225-7a73b2de5717/photo2.png)
Ֆտորի մոլեկուլի առաջացումը
![photo1.png](https://resources.cdn.imdproc.am/325a7eb5-6e75-49c1-bf97-d3697d23e5ed/photo1.png)
Հալոգենների մոլեկուլի առաջացումը
Ուշադրություն
Բոլոր ագրեգատային վիճակներում (գազային, գոլորշի, հեղուկ կամ պինդ) հալոգեն պարզ նյութերը կազմված են երկատոմ մոլեկուլներից
Ֆտորը` սուր գրգռող հոտով, բաց դեղին գույնի գազ է \((\)\(20°C\)\()\), չի հեղուկանում:
![Chlorine_gas.jpg](https://resources.cdn.imdproc.am/4502c503-de0d-483f-a035-053c80af9768/Chlorine_gas.jpg)
Ֆտոր՝ \((\)\()\)
Քլորը՝ սուր խեղդող հոտով, դեղնականաչ գույնի գազ է \((20°C)\), ճնշման տակ հեղուկանում է:
![chlorine-55.jpg](https://resources.cdn.imdproc.am/98f83e8b-4a9a-4319-9e1d-9798705c64de/chlorine-55.jpg)
Քլոր՝
Բրոմը՝ տհաճ հոտով, կարմրագորշ \((20°C)\) հեշտ ցնդող հեղուկ է:
![download (2).jpg](https://resources.cdn.imdproc.am/824f764f-4e97-45d0-b8a1-a7c3d8a411fd/download%20%282%29.jpg)
Բրոմ՝
Յոդը՝ սուր հոտով, մուգ մանուշակագույն՝ մետաղական փայլով, \(20°C\)-ում պինդ նյութ է, որը հեշտ ենթարկվում է սուբլիմացման (պինդ վիճակից ամիջապես անցնումը գազային վիճակի):
![images (8).jpg](https://resources.cdn.imdproc.am/0da4199c-d271-42b1-916f-73215b4a9d9a/images%20%288%29.jpg)
Յոդ՝
Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ:
Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:
Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015