![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Հալոգենների ընդհանուր բնութագիրը:
![s.png](https://resources.cdn.imdproc.am/fabf4fef-644b-4493-9087-c91ba2626634/s.png)
Քիմիական տարրերի պարբերական համակարգի \(VIIA\) խմբի տարրերը \((\)ֆտոր` \(F\), քլոր` \(CI\), բրոմ` \(Br\), յոդ` \(I)\) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` \(At\) տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Նրա հատկությունների վերաբերյալ մեզ շատ քիչ բան է հայտնի, և այն չենք դիտարկելու:
Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են \(7\)-ական էլեկտրոն՝
![Screenshot_856.png](https://resources.cdn.imdproc.am/07232db8-7646-4719-8fee-c2b22e529eb4/Screenshot_856.png)
արտաքին շերտի էլեկտրոնային բանաձևն է
![images (1).png](https://resources.cdn.imdproc.am/7279173c-3c7a-4ba1-9397-a6b3e9728ca0/images%20%281%29.png)
![images (3).png](https://resources.cdn.imdproc.am/b9a35223-29f4-4f1d-9027-4a077b4d8f77/images%20%283%29.png)
![images.png](https://resources.cdn.imdproc.am/5c99c871-ac06-4854-a24e-88d0455051fd/images.png)
![images (4).png](https://resources.cdn.imdproc.am/da7025be-6b14-49d2-9b0a-68071ec36c74/images%20%284%29.png)
Հալոգենների արտաքին էլեկտրոնային շերտի կառուցվածքը
Հալոգենների ատոմներին միայն մեկ էլեկտրոն է պակասում` համապատասխան պարբերությունը եզրափակող իներտ գազի ատոմի էլեկտրոնային կառուցվածքը ստանալու համար: Քիմիական միացություն առաջացնելիս հալոգենների ատոմներն ընդունակ են հեշտությամբ միացնելու մեկ էլեկտրոն, և այդ պատճառով հալոգենների ատոմների առավել բնութագրական օքսիդացման աստիճանը \(–1\) է: Մասնավորապես մետաղի հետ փոխազդելիս հալոգենի ատոմը նրանից մեկ էլեկտրոն է վերցնում և փոխարկվում \(1– \) լիցքով իոնի: Հալոգենի և մետաղի ատոմների միջև ծագում է իոնային կապ, և առաջանում է աղ: Այստեղից էլ ծագել է ենթախմբի «հալոգեններ» ընդհանուր անվանումը` «աղածիններ» (hունարեն թարգմանությամբ \(halos\)` աղ, \(genos\)` ծնող):
Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:
Քլոր պարունակող հանքանյութերն են հալիտը (քարաղ)՝ \(NaCI\), սիլվինը` \(KCI\), սիլվինիտը` \(NaCI·KCI\), կառնալիտը՝
![1744460505mmmmmmmmmmmmmm10.png](https://resources.cdn.imdproc.am/77a538cb-9dcb-4a5e-a911-ab3506b8d058/1744460505mmmmmmmmmmmmmm10.png)
![235px-Mineral_Silvina_GmmmmmmmmmmDFL105.png](https://resources.cdn.imdproc.am/9e9274f3-10bc-457c-a5d3-89e984b045b4/235px-Mineral_Silvina_GmmmmmmmmmmDFL105.png)
Հալիտ Սիլվին
![220px-Sylvinmmmmmite.png](https://resources.cdn.imdproc.am/5a614ce5-4041-4ada-8149-f4ca513c621c/220px-Sylvinmmmmmite.png)
![mcarmmmmnal.png](https://resources.cdn.imdproc.am/fa73f1cf-68c4-4fa6-9787-d63f57cee29f/mcarmmmmnal.png)
Սիլվինիտ Կառնալիտ
Ֆտոր պարունակող հանքանյութերն են ֆտորապատիտները` և պլավիկյան սպաթը`
![apat_11mmmmmmmmmmmmmmmmm5.png](https://resources.cdn.imdproc.am/39dd2feb-539b-4500-92f4-6c2808a84dad/apat_11mmmmmmmmmmmmmmmmm5.png)
![ab15-6mmmmmmmmmmmmmmmmm65.png](https://resources.cdn.imdproc.am/12c657c5-b6ca-4542-a526-1d112c5fba5c/ab15-6mmmmmmmmmmmmmmmmm65.png)
Ֆտորապատիտ Պլավիկյան սպաթ
Բրոմը և յոդը սեփական հանքանյութեր չեն առաջացնում: Քլորի հանքանյութերը պարունակում են քիչ քանակներով բրոմ և յոդ: Այդ տարրերի աղբյուրներ են որոշ «դառը» լճեր, օրինակ` Ղրիմի աղային լիճը և Կասպից ծովի Կարա Բողազ Գյոլ ծոցը:
Յոդի միացություններ առկա են նաև նավթահորային ջրերում և ծովային ջրիմուռներում:
![laminariya.jpg](https://resources.cdn.imdproc.am/112a2670-c70f-4808-97ce-f3580b9413c8/laminariya.jpg)
Ծովայի ջրիմուռ լամինարիա
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015