![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Քալկոգենների ընդհանուր բնութագիրը:
Թթվածին Ծծումբ Սելեն
![000183.jpg](https://resources.cdn.imdproc.am/714a1d2a-66df-4e06-88bb-d8821c667b74/000183.jpg)
![arch.gif](https://resources.cdn.imdproc.am/aaaf0f79-1ba7-4843-aa80-b3fcd8c324be/arch.gif)
![arch.gif](https://resources.cdn.imdproc.am/b3a4bd6e-7545-4933-abb2-bf6a8a48fdbb/arch.gif)
Տելուր Պոլոնիում
![000359.jpg](https://resources.cdn.imdproc.am/7a58af44-a6ba-4c7f-8917-43bcb4e7a1dd/000359.jpg)
![jhgyj.gif](https://resources.cdn.imdproc.am/cb7f7b63-38d4-441e-8ee1-f01c1bfdf865/jhgyj.gif)
\(VIA\) խմբի առաջին չորս անդամը` թթվածինը (հատկություններին դուք ծանոթ եք \(8\)-րդ դասարանի դասընթացից), ծծումբը, սելենը և տելուրը ոչ մետաղներ են, որոնց անվանում են քալկոգեններ (հանքածին):
Քալկոգենները բնության մեջ հանդիպում են մետաղների հետ առաջացրած միացությունների ձևով:
Օրինակ
Ծծմբի միացություններ` (սուլֆիդներ) երկաթի երկսուլֆիդ` , կապարի\((II)\) սուլֆիդ` \(PbS\), ցինկի սուլֆիդ՝ \(ZnS\) և այլն:
![Pirit21.jpg](https://resources.cdn.imdproc.am/34c5a919-d704-4de7-bded-0c307a7a38c9/Pirit21.jpg)
![2036.jpg](https://resources.cdn.imdproc.am/7888f3fd-43cc-4623-891d-cdf0cd7b3319/2036.jpg)
![download (6).jpg](https://resources.cdn.imdproc.am/f0ccdf85-38de-4c0d-8fc1-ad39c23d8544/download%20%286%29.jpg)
Պիրիտ՝ Կապարափայլ՝ \(PbS \) Ցինկի խաբուսակ՝ \(ZnS\)
Սելենը և տելուրի միացություններ՝ սելենիդներ և տելուրիդներ:
![Coloradoite_thumb[5].jpg](https://resources.cdn.imdproc.am/31524054-245d-4e96-ac0a-66eb457680a1/Coloradoite_thumb%5B5%5D.jpg)
Ցինկի սելենիդ՝ \(ZnSe \) Սնդիկի տելուրիդ՝ \(HgTe\)
Ուշադրություն
Պոլոնիումը ռադիոակտիվ է և բնության մեջ չի հանդիպում:
Քալկոգենների ատոմների արտաքին էլեկտրոնային շերտում գտնվում է \(6\) էլեկտրոն:
![Screenshot_6.png](https://resources.cdn.imdproc.am/80f97d22-bfd0-4da3-b148-87cf9680d92e/Screenshot_6.png)
Քալկոգենների առավելագույն վալենտականությունը միացություններում համընկնում է խմբի համարին և հավասար է վեցի, բացառությամբ թթվածնի, որը որպես կանոն երկվալենտ է:
\(VIA\) խմբի տարրերի որոշ բնութագրիչները
Քիմիական տարր | Էլեկտրաբացասականությունն ըստ Պոլինգի ցուցնակի | Ատոմի շառավիղ, նմ | Տարածվածությունը Երկրի կեղևում, զանգված. բաժին,% | Կարևոր օքսիդացման աստիճանները |
\(O\) \((Z = 8)\) | \(3,5\) | \(0,066\) | \(47\) | \(–2\) |
\(S (Z = 16\)\()\) | \(2,6\) | \(0,104\) | \(0,05\) | \(–2, +4, +6\) |
\(Se (Z = 34)\) | \( \) \(2,5\) \( \) | \(0,160\) | \(5 · 10-6\) | \(–2, +4, +6\) |
\(Te (Z = 52\)\()\) | \(2,1\) | \(0,17\) | \(1 · 10-7\) | \(–2, +4, +6\) |
\(Po (Z=84)\) | \(2,0\) | տվյալներ չկան | - | \(–2, +2, +4, +6\) |
Պարբերության համարի մեծացման հետ ավելանում է \(VIA\) խմբի տարրերի ատոմների էլեկտրոնային շերտերի թիվը, և հետևաբար մեծանում են այդ խմբի տարրերի ատոմների շառավիղները, որի հետևանքով ոչ մետաղական հատկությունները թուլանում են, մետաղական հատկությունները` ուժեղանում:
Քալկոգենների ատոմների էլեկտրոմային բանաձևերը՝
![Screenshot_8.png](https://resources.cdn.imdproc.am/fab4ac47-8c6a-42f6-b5d4-42a5fc4f44fd/Screenshot_8.png)
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015