
















Սեփական առաջադրանքների ստեղծում ԻմԴպրոց կայքի ստուգողական և տնային աշխատանքների համար
Տվյալ թեմայի նախորդ տեսությունում մենք դիտարկեցինք աշակերտներին տնային կամ ստուգողական աշխատանք ուղարկելու գործընթացը՝ ԻմԴպրոց կայքից ընտրելով տեսական նյութեր, առաջադրանքներ և թեստեր։
Դուք կարող եք սեփական առաջադրանքներն ավելացնել ԻմԴպրոց կայքի տնային և ստուգողական աշխատանքներին, նույնիսկ, եթե Ձեր առարկան դեռևս չկա ԻմԴպրոց կայքի առարկաների ցանկում։
Սկիզբ
Նոր ստուգողական աշխատանքի ստեղծման առաջին քայլում՝ «Առաջադրանքների ընտրություն», անհրաժեշտ է՝
- ընտրել առարկան և ուսումնական ծրագիրը;
- սեղմել
։
Դուք անցում կատարեցիք «Սեփական առաջադրանք» բաժնին։
Քայլ 1. Առաջադրանքի տեսակը
Ընտրեք այն առաջադրանքի տեսակը, որը պատրաստվում եք ստեղծել․

Քայլ 2. Հարցերի կազմում
ա. Տեքստային առաջադրանք

- գրեք աշակերտին տրվող հարցը;
- գրեք ճիշտ պատասխանը;
- եթե Ձեր առաջադրանքում ենթադրվում է մեծատառերով գրել, ապա նշիչ դրեք;
- անհրաժեշտության դեպքում ներբեռնեք նկարը;

- կատարեք ստեղծված առաջադրանքի նախադիտում
- սեղմեք
բ. Թվային առաջադրանք

- գրեք աշակերտին տրվող հարցը;
- գրեք վերևում նշված հարցի ճիշտ պատասխանը;
- անհրաժեշտության դեպքում շտկեք սխալանքը և նկարագրեք պատասխանի ձևաչափը;
- որպեսզի տեսնեք, թե ինչ ստացվեց, սեղմեք
;
- սեղմեք
։
գ. Թեստային առաջադրանք

- գրեք աշակերտին տրվող հարցը;
- գրեք պատասխանների տարբերակները (կարելի է ավելացնել կամ նվազեցնել տարբերակների քանակը);
- եթե ճիշտ պատասխանները մի քանիսն են, ապա հեռացրեք նշիչը;
- նշեք ճիշտ պատասխանը՝ սեղմելով դրա դիմաց դրված օղակի վրա;
- որպեսզի տեսնեք, թե ինչ ստացվեց, սեղմեք
;
- սեղմեք
։
դ. Ստեղծագործական առաջադրանք

- գրեք աշակերտին տրվող հարցը;
- անհրաժեշտության դեպքում ներբեռնեք նկարը;
- որպեսզի տեսնեք, թե ինչ ստացվեց, սեղմեք
;
- սեղմեք
։
Քայլ 3. Առաջադրանքի պարամետրերը

- մուտքագրեք առաջադրանքի անվանումը;
- ընտրեք բարդության աստիճանը;
- ճիշտ կատարած առաջադրանքի համար նշեք հաշվարկված միավորները;
- ընտրեք առարկան և դասարանը;
- նկարագրեք Ձեր առաջադրանքը (Ձեզ համար նշումներ կատարեք);
- սեղմեք
։
Քայլ 4. Սեփական առաջադրանքի ավելացում ստուգողական աշխատանքում
Դուք վերադարձաք «Առաջադրանքների ընտրություն» բաժին։
«Առարկաներ» և «Ուսումնական ծրագիր» բաժիններում Ձեզ տրվեց «Իմ առաջադրանքները» ընտրելու հնարավորություն։

Այստեղ կպահպանվեն Ձեր կողմից բոլոր նոր և նախօրոք ստեղծված առաջադրանքները։ Ձեր կողմից ստեղծված առաջադրանքները հասանելի են միայն Ձեզ։
Այս բաժնում Դուք կարող եք՝
- ընտրել Ձեր ստեղծած կամայական առաջադրանքը և ավելացնել այն ԻմԴպրոց կայքի տնային կամ ստուգողական աշխատանքում;
- խմբագրել կամ հեռացնել ստեղծված առաջադրանքը;
- դիտել և լրամշակել ստեղծված նոր առաջադրանքը;
- շտկել ճիշտ կատարված առաջադրանքների միավորների քանակը։
Ուշադրություն
Դուք կարող եք բանաձև ավելացնել ցանկացած տիպի առաջադրանքում. տեքստային, թվային, թեստային և ստեղծագործական: Առավել մանրամասն բանաձևերի ավելացման մասին կարդացեք հետևյալ հղումով: