![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Աֆրիկայի բուսակենդանական աշխարհի յուրահատկությունները
Աֆրիկայի բուսակենդանական աշխարհը ոչ միայն բազմազան է, այլև առանձին տեսակներ աչքի են ընկնում մի շարք յուրահատկություններով: Դրանց շարքում կարելի է նշել հասարակածային խոնավ մշտադալար անտառների կենդանիներից գորիլային և ցեցե ճանճը: Առաջինն ամենամեծ պրիմատն է աշխարհում, իսկ երկրորդը յուրահատուկ է նրանով, որ մեկ խայթոցից տնային կենդանիները սատկում են, իսկ մարդու մոտ առաջանում է քնախտ հիվանությունը, որի դեպքում մարդը «հավերժ քուն» է մտնում:
Գորիլա և ցեցե ճանճ: Հետաքրքիր է, որ առաջինը բացարձակ անօգնական է երկրորդի առջև
![Gorilla.jpg](https://resources.cdn.imdproc.am/3daf725c-5962-4b05-8388-498f28779d37/Gorilla.jpg)
![tce-tce.jpg](https://resources.cdn.imdproc.am/a6767243-7e05-4676-a3e8-52432ecd9a9d/tce-tce.jpg)
Բույսերից յուրահատուկ են լիանները, որոնք իրենց գոյությունը պահպանելու համար մագլցում և փաթաթվում են ծառերի վրա՝ ջունգլիներին տալով մեզ ծանոթ տեսքը և առաջացնելով անանցանելի ցանցեր: Սավաննաների և նոսրանտառների բնակիչներից իրենց յուրահատկություններով հանրահայտ են առյուծը, որին ուժի և հզորության համար անվանում են «կենդանիների արքա», ընձուղտը, որն ամենաբարձրահասակ ցամաքային կենդանին է (հասակը հասնում է \(5-6\) մ), հեպարդը՝ ամենաարագավազ կենդանին աշխարհում (զարգացնում է մինչև \(110\) կմ/ժ արագություն), աֆրիկյան փիղը՝ ամենախոշոր ցամաքային կենդանին (հասակը կարող է լինել \(3\) մ-ից ավելի, իսկ քաշը մոտ \(6\) տոննա), աֆրիկյան ջայլամը՝ ամենախոշոր թռչունը աշխարհում (հասակը հասնում է \(2,7\) մ, իսկ քաշը կարող է հասնել \(130\) կգ), որի դրած մեկ ձուն համարժեք է հավի \(12\) ձվին և նեղոսյան կոկորդիլոսը՝ կոկորդիլոսների կարգի ամենախոշոր ներկայացուցիչը (երկարությունը կարող է գերազանցել \(5\) մ, իսկ քաշը՝ \(500\) կգ):
Հեպարդ և աֆրիկյան ջայլամ: Երկուսին էլ միավորում է արագավազ լինելը, սակայն եթե հեպարդը այդ առավելությունը օգտագործում է որսի ժամանակ, ապա ջայլամը՝ գիշատիչներից փախչելիս:
![hepard.jpg](https://resources.cdn.imdproc.am/c2fdb495-599e-44c0-b952-263bbfdd6b34/hepard.jpg)
![afrikanskih-strausov.jpg](https://resources.cdn.imdproc.am/f6b20d29-e983-4899-a8c5-34c52f334991/afrikanskih-strausov.jpg)
Անապատների և կիսաանապատների զոնայում առաջին հերթին աչքի են ընկնում ուղտը, որը կարողանում է օրեր շարունակ դիմանալ առանց ջուր խմելու և դրա համար օգտագործվում է որպես փոխադրամիջոց անապատային տարածքներում, ինչպես նաև վելվիչիա բույսը, որի տերևներն աճում են ամբողջ կյանքի ընթացքում, ինչի շնորհիվ Նամիբ անապատում աճող այս բույսը հայտնի է որպես ամենաերկար տերևներով բույսն աշխարհում:
Ուղտը և վելվիչիան չորային պայմաններին լավագույնս հարմարված տեսակներից են Աֆրիկայում
![camel.jpg](https://resources.cdn.imdproc.am/dd4515f3-f099-4bfa-9983-5a0282428bb1/camel.jpg)
![velvichia.jpg](https://resources.cdn.imdproc.am/31d0b2df-2529-4ef0-bfbf-370e2d07ff02/velvichia.jpg)