ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Ավստրալիայի բուսակենդանական աշխարհի ներկայացուցիչների յուրահատկությունները
Ավստրալիայի բուսակենդանական աշխարհը ոչ միայն ամենաէնդեմիկն է մյուս մայրցամաքների համեմատ, այլև ամենայուրահատուկներից մեկը, քանի որ կենդանիների և բույսերի էվոլյուցիան այստեղ անցել է մնացյալ աշխարհից մեկուսի: Ավստրալիայի բուսական աշխարհի յուրահատուկ ներկայացուցիչներից է էվկալիպտը, որին հսկայական քանակի ջուր կլանելու հատկության շնորհիվ անվանում են բնական պոմպ և աշխարհի շատ վայրերում այն օգտագործում են ճահիճները բնական ճանապարհով չորացնելու համար:
Այսպես, մեր հյուսիսային հարևան Վրաստանում էվկալիպտներ են աճեցնում երկրի արևմուտքում՝ Կոլխիդայի դաշտավայրի տարածքում՝ գերխոնավ հողերը չորացնելու համար:

Վրաստանում էվկալիպտները զարդարում են նաև փողոցները
Էվկալիպտի անտառները յուրահատուկ են նաև նրանով, որ այնտեղ դժվար է ստվեր գտնել, քանի որ դրանց տերևները կողային մասով են ուղղվում դեպի արևը՝ դրանով նվազեցնելով ստվերի քանակը: Այս ծառատեսակի անտառներում է բնակվում մեկ այլ յուրահատուկ կենդանի՝ կոալան, որը պարկավոր արջ է: Այն սնվում է միայն էվկալիպտի տերևներով և ընդհանրապես ջուր չի խմում, քանի որ էվկալիպտի տերևներում պարունակվող ջրի քանակը լիովին հագեցնում է նրանց ծարավը: Յուրահատուկ է նաև այն, որ կոալայի մատնահետքերը շատ նման են մարդու մատնահետքերին և նույնիսկ խոշորացույցի օգտագործմամբ դրանք հնարավոր չէ տարբերել: Պարկավոր կենդանիներից ամենահայտնին կենգուրուն է, որը հանդիսանում է Ավստրալական Միության խորհրդանիշերից մեկը և դրա տարբեր տեսակներ հանդիպում են Ավստրալիայի բոլոր բնական զոնաներում:

Աշխարհի տարբեր վայրերում ցավալիորեն կազմակերպում են կենգուրուների անօրինական մարտեր
Դրանցից ամենափոքրերը ունեն մի քանի սանտիմետր հասակ, իսկ ամենախոշորները՝ \(2-3\) մ: Կենգուրուները տեղաշարժվում են հիմնականում ցատկելով և խոշոր տեսակների ցատկի երկարությունը կարող է հասնել \(10\) մ: Ավստրալիայի կենդանական աշխարհի յուրահատուկ ներկայացուցիչ է նաև էմու ջայլամը, որը «չթռչող» խոշոր թռչուն է:

Չնայած էմու ջայլամը չի թռչում, սակայն զարգացնում է շատ մեծ արագություն
Բացառիկ տեսակներ են հանդիսանում բադակտուցը և եքիդնան: Վերջիններս ձվածին կաթնասուններ են, այսինքն ձու են ածում և թխսում թռչնի պես, սակայն ձագերին կերակրում կաթով, ինչպես կաթնասունները: Ընդ որում բադակտուցը բնակվում է խոնավ արևադարձային անտառների գետերի հարևանությամբ և իր կյանքի մի զգալի մասը անցկացնում է ջրում, իսկ եքիդնան ամբողջովին ցամաքային կենսակերպ վարող կենդանի է:


Բադակտուց և եքիդնա
Յուրահատուկ են նաև նաև դինգո շունը, որը բերվելով Եվրոպայից վայրենացել է և սկսել մեծ վնաս տալ անասնապահությանը, ինչի համար Ավստրալիայում մի քանի հազար կմ երկարությամբ պատնեշ են կառուցել անասնագլուխը դինգոյից պաշտպանելու համար և Թասմանյան հրեշը: Ի տարբերություն դինգոյի, Թասմանյան հրեշը հեշտությամբ ենթարկվում է վարժեցման և կարող է ապրել նաև տան պայմաններում:


Թասմանյան հրեշը հանդիսանում է «Լունի Թյունզի» հայտնի մուլտհերոսի նախատիպը և չնայած իր «անմեղ» տեսքին նրա ծնոտների սեղղման ուժի հարաբերակցությունը մարմնի զանգվածին ամենամեծն է կաթնասունների շրջանում